Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը 9-րդ անգամ նվաճեց Ամերիկայի գավաթը

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես գալով սեփական հարկի տակ, ևս մեկ գավաթով ավելացրեց իր հավաքածուն, սա թվով իններորդ հարավ-ամերիկյան գավաթն էր պենթաքամփեոնների համար: Բրազիլացիները եզրափակչում ուժերը չափեցին Պերուի հավաքականի հետ , և առավելության հասան 3-1 հաշվով: Արդեն առաջին խաղակեսի 15-րդ րոպեին բրազիլացիները բացեցին խաղի հաշիվը, Գաբրիել Խեսուսի փոխանցումից գոլի հեղինակ է դառնում Էվէրթոնը: Չնայած, որ Պերուն առաջին խաղակեսի վերջում կարողանում է հավասարեցնել խաղի հաշիվը 11 մետրանոց հարվածի շնորհիվ , սակայն չանցած մեկ րոպե Գաբրիել Խեսուսը ընդմիջում գնալուց առաջ վերականգնում է մեկ գնդակի առավելությունը: Երկրորդ խաղակեսում երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտ լքեց Գ. Խեսուսը, բայց ստեղծված թվային առավելությունը չօգնեց պերուացիներին փրկվել պարտությունից, ավելին, մրցավարի ավելացված ժամանակում բրազիլացիները 11 մետիանոցից երրորդ գնդակն են ուղղարկում պերուացիների դարպասը, որն էլ դիպուկ իրացրեց Ռիչարլիսոնը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով