Երբ մեկնում եմ որևէ մրցաշարի, ապա իմ առջև նպատակ եմ դնում վերադառնալ միայն ոսկե մեդալով

Զրուցել ենք ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի հետ։
— 2018 թվականին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ կրկին ապացուցեցիք, որ չունեք հավասարը Եվրոպայում․ ինչպիսի՞ն էր մրցակցությունը, արդյո՞ք հեշտ տրվեց ձեզ այդ հաղթանակը։
— Բնականաբար ոչ մի հաղթանակ հեշտ չի տրվում և չնայած վնասվածքիս ու վատ մարզավիճակիս, կարողացա մյուսներից մեկ գլուխ բարձր հանդես գալ։
— Առաջիկայում ի՞նչ խոշոր մրցաշարեր են սպասվում, ինչպե՞ս եք պատրաստվում դրանց։
— Հավաքականի հետ պատրաստվում ենք աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Թայլանդում, շուտով նաև հնարավոր է այլ մրցաշարեր ևս կազմակերպվեն, սակայն հիմա հստակ չեմ կարող նշել դրանց կայացման ժամանակացույցը, իսկ արդեն հուլիսի 9-ից կունենանք մարզական հավաքներ՝ ՈՒկրաինայում  և կնախապատրաստվենք աշխարհի առաջնությանը։
— Վերջին տարիներին Հայաստանի մարզադպրոցներում բարելավվել են արդյոք պայմանները։
— Մարզերի մարզադպրոցներում  ներկայումս պայմանները շատ վատ են՝ մարզումներ անցկացնելու համար, թե՜ մարզիկների և թե՜ մարզիչների համար, ցանկալի կլիներ որպիսի այդ խնդիրներին հնարավորինս արագ լուծում տրվեր, ու դա կնպաստեր այս սպորտաձևի էլ ավելի զարգացմանը Հայաստանում։
— Ի՞նչ ակնկալիքներ ունեք Տոկիո 2020-ի օլիպիական խաղերից, ի՞նչ նպատակ եք դրել ձեր առջև, այդ կարևոր ստուգատեսում։
— Առաջ աստված, հուսամ որ ամեն ինչ լավ կլինի։ Երբ մեկնում եմ որևէ մրցաշարի, ապա իմ առջև նմատակ եմ դնում, վերադառնալ միայն ոսկե մեդալով։ Տոկիոյի օլիմպիական խաղերը նույնպես բացառություն չեն, պայքարելու եմ միայն ու միայն օլիմպիական ոսկու համար։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball