Վարդան Մինասյան — Ընկերական հանդիպումները բավարար եմ գնահատում մրցաշրջանը սկսելու համար

Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ <<Արարատ-Արմենիայի>> գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և ակումբի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Պարոն Մինասյան, անցկացրեցիք մի քանի ստուգողական հանդիպումներ, բավարար էին դրանք ՉԼ-ի որակավորման 1-ին փուլի, ԱԻԿ-ի դեմ խաղում դրական արդյունք գրանցելու համար։

— Այս ժամանակահատվածի համար, իհարկե բավարար եմ գնահատում, սակայն չեմ կարող ասել բավարար է դա հաջորդ փուլ անցնելու համար, մի պարզ պատճառով, ինչ ընկերական խաղ անցկացրել ենք, դա կոնկրետ այս խաղի համար չէր արվել, այլ արվել է ամբողջ մրցաշրջանի համար։

— Պարոն Մինասյան, դուք որպես գլխավոր մարզիչ, արդեն ուսումնասիրած պետք է լինեք, և առհասարակ ինչ կասեք ԱԻԿ-ի դավանած խաղից։

— Հենց առաջին օրվանից մենք սկսեցինք ուսումնասիրել ԱԻԿ-ին, և գիտեք հիմա ծրագիր կա, որը լայն հնարավորություններ է տալիս դա անելու, ու այն տպավորությունը, որը մենք մինչ այդ ունեինք, թե ինչ թիմ կարող է լինել, ուժային ֆուտբոլ դավանող թիմ է, ու շատ ինտենսիվ ֆուտբոլ է խաղում, և իննսուն րոպե անդադար աշխատում են ֆուտբոլիստները խաղադաշտում, բացի դրանից ես կնշեի մի առավելություն, որ Շվեդիայի առաջնությունը ընդացքի մեջ է , այսինքն հիմա նրանք խաղային տոնուսի մեջ են, բայց մենք կփորձենք ինչքան հնարավոր է նրանց ուժեղ կողմերը ավելի մինիմումի հասցնել և օգտագործել մեր թիմի ուժեղ կողմերը։

Պարոն Մինասյան, թիմը համալրվել է բավականին որակյալ ֆուտբոլիստներով, այս պահի դրությամբ, ինչպես էք գնահատում նրանց մարզավիճակը վաղվա խաղից առաջ։

— Նախ ընդհանուր ֆուտբոլիստների մոտ կան մարզվածության տարբեր աստիճաններ, ոչ միայն նորեկների, որովհետև ունենք ֆուտբոլիստներ, որոնք նոր են վերադարձել ազգային հավաքականից, ունենք ֆուտբոլիստներ, որոնք ավելի քիչ են հանգստացել, սակայն մենք փորձեցինք մինչև այս խաղը, նրանց բոլորի մարզավիճակը բերել մի մակարդակի վրա։ Չեմպիոնների լիգան մեզ համար շատ կարևոր է , շատ կարևոր է թիմի համար, քանի որ նորաստեղծ թիմ է, և առաջին անգամ է հանդես գալու այսպիսի մրցաշարում։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball