Երևանյան ակումբը հաղթանակով մեկնարկեց ՉԼ-ում

Այսօր՝ հուլիսի 9-ին, Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ ՉԼ-ի որակավորման 1-ին փուլի՝ Արարատ-Արմենիա-ԱԻԿ 1-ին հանդիպումը։ Եվ արդեն խաղի երկրորդ րոպեին <<Արարատ-Արմենիան>> արագ գոլով բացում է խաղի հաշիվը։ Խորվաթ մրցավարի նշանակված 11 մետրանոց հարվածը վստահ կերպով իրացրեց Պետրոս Ավետիսյանը, դառնալով Արարատ-Արմենիայի ՉԼ-ում խբած անդրանիկ գոլի հեղինակը։
Խաղի 12-րդ րոպեին ԱԻԿ-ի ֆուտբոլիստները մնում են տասը հոգով, բայց դա չի խանգարում ԱԻԿ-ի ֆուտբոլիստներին 1-ին խաղակեսի 38-րդ րոպեին հավասարեցնել խաղի հաշիվը, հաջող օգտագործելով ստանդարտ իրավիճակը: Գոլի հեղինակ դարձավ Չինեդու Օբասին։
Սակայն ըդմիջում գնալուց առաջ <<Արարատ-Արմենիայի>> ֆուտբոլիստները Պետրոս Ավետիսյանի դուբլի շնորհիվ վերականգնեցին մեկ գնդակի առավելությունը։
Խաղի մնացած ժամանակը անցավ լարված և դիտարժան պայքարում, սակայն այդպես էլ նոր դարպասի գրավումներ չգրանցվեցին։ <<Արարատ-Արմենիա>> 2-1 ԱԻԿ։
Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին, Շվեդիայում։