Երևանի 《Ալաշկերտը》 հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի լիգան

Այսօր՝  հուլիսի  11-ին,  Ավանի  ՀՖՖ  տեխնիկական  կենտրոնում տեղի  է ունեցել  Եվրոպա  լիգայի  որակավորման  1-ին  փուլի՝  Ալաշկերտ-Մակեդոնիա   մեկնարկային  հանդիպումը։

Եվրոպայի  լիգան  գեղեցիկ  հաղթանակով  մեկնարկեց  Երեվանի  Ալաշկերտը,  ուրախացնելով  իր  երկրպագուներին։

Ալաշկերտի  բացահայտ  տարացքային  և  խաղային  առավելությունով  անցաց  առաջին  խաղակեսը    տվեց  իր  պտուղները  արդեն  խաղի  16-րդ  րոպեին,  բավականին  գեղեցիկ  գոլի  հեղինակ   դարձավ  Նիկիտա  Տարասովը՝  բացելով  հանդիպման  հաշիվը։

Չնայած,  որ  առաջին  խաղակեսի  մնացած  ժամանակը  անցավ  Երևանյան  ակումբի  առավելությամբ,  սակայն  այդպես  էլ  մինչ ընդմիջման գնալը  հաշվի  մեջ  փոփոխություն  չգրանցվեց։

Երկրորդ  խաղակեսի  սկզբնամասը  փոքր  ինչ  անհաջող  դասավորվեց  Ալաշկերտի  համար,  ինչն  էլ բերեց  մակեդոնական  ակումբի  կողմից  հաշվի  հավասարեցման։ Գոլը  իր   հաշվին  գրանցեց Ալեն  Ժասարոսկին։

Ալաշկերտից  շատ  քիչ  ժամանակ  պահանջվեց  հաշվի տարբերությունը  կրկին  նվազագույնին  հասցնելու  համար։  66-րդ րոպեին Նիկիտա Տանկովի փոխանցումից հետո գոլի  հեղինակ  դարձավ Դանիլո Սեկուլիչը:

Ալաշկերտից  15 րոպե  պահանջվեց հաշվի  տարբերությունը մեծացնելու համար։ Նշանակված  տուգանայինից  դեպի  տուգանային հրապարակ  փոխանցումը   եզրափակվեց   ինքնագոլով՝ գնդակը  գլխի  հարվածով  սեփական  դարպասն ուղղարկեց Բիանորը:

Ալաշկերտը  հաղթեց  3-1  հաշվով  և  գրեթե  լուծեց  հաջորդ  փուլ   դուրս  գալու  խնդիրը:

Հիշեցնենք,  որ  այս  դիմակայության պատասխան  հանդիպումը  տեղի կունենա  հուլիսի 18-ին,  Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով