Ալեքսանդր Կարապետյան. Հաճելի է ֆուտբոլ խաղալ լեփ-լեցուն մարզադաշտերում

SportX.am-ը  հարցազրույց  է  ունեցել  Հայաստանի  ֆուտբոլի  ազգային  հավաքականի  և  <<Սոչի>> ՖԱ   հարձակվող Ալեքսանդր  Կարապետյանի  հետ,  ով  կիսվել  է  մեզ  հետ  իր  տպավորություններով իր  նոր  միջավայրից։

Շնորհավորում  ենք  Ձեզ  Ալեքսանդր,  պաշտոնապես  <<Սոչի>>-ի    ֆուտբոլիստը  դառնալու  կապակցությամբ,  ի՞նչ  ակնկալիքներ  ունեք,  վաղը  մեկնարկելիք  Ռուսաստանի  պրեմիեր  լիգայից։

Առաջին  հերթին  շնորհակալ  եմ,  ուրախ եմ  շատ  Ռուսաստանի   Պրեմիեր  լիգայի  մասը  կազմելու  համար,  դա մեծ  և  ուժեղ  առաջնություն  է  Եվրոպայում,   իր  ուժեղ   ակումբներով   ու  երկրպագուների  մեծ  քանակով,   հաճելի  է  խաղալ  լեփ-լեցուն  մարզադաշտերում։

Ալեքսանդր,  մե՞ծ  է  մրցակցությունը  <<Սոչի>>-ի  հարձակման  գծում։

Ես  երբեք  չեմ  տեսնում  իմ  մրցակցին  ակումբում,  ես  ամեն անգամ  կենտրոնանում  եմ  միայն  իմ  խաղի  վրա։

Ձեզ  դուր եկե՞լ է  Ռուսաստանը,   հարմարվե՞լ  եք  այդտեղի  կյանքին։

Իհարկե,  առանց  խնդիրների։

Սոչիում  շատ  հայեր  կան,  զգու՞մ  եք  նրանց  աջակցությունը,  թե՞  ոչ։

Այո,  շատ  եմ  զգում  նրանց  աջակցությունը,  շատ  մարդիկ  գրում են  ինձ  Facebook-ում  և  Instagram-ում,  օրինակ՝  <<մենք  սպասում ենք  քեզ>>  և  այլն։

Վաղը՝  Ռուսաստանի  պրեմիեր  լիգայի  առաջին  տուրում,  <<Սոչի>>-ն  մրցելու  է   Մոսկվայի   <<Սպարտակ>>-ի  դեմ,  ի՞նչ  եք   կարծում,    թիմի  գլխավոր  մարզիչը    կընգրկի   քեզ  հիմնական  կազմում,  թե՞  ոչ։

Չեմ  կարող  ասել  մարզիչը  կընգրկի,   թե  ոչ,   ես  դրա  մասին  չեմ  մտածում,   այլ  մտածում  եմ  նրա  մասին,  թե  ինչպես  կարող  եմ օգնել  իմ  թիմին  խաղադաշտում։

Շնորհակալություն  Ալեքսանդր,  հաջողություն  ենք  մաղթում  Ձեզ  վաղվա  դեբյուտային  հանդիպմանը  Ռուսաստանի  պրեմիեր  լիգայում։  Անհամբեր  կսպասենք  հեղինակած  գոլերիեր  Ձեր  կողմից,  և  ամենակարևորը  առանց  վնասվածքների։

Շնորհակալություն նաև Ձեզ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով