X

Երևանի Փյունիկը մարտական ոչ-ոքի խաղաց մակեդոնական <<Շկուպի>>-ի հետ

Այսօր՝  հուլիսի  11-ին,  Գյումրիի  քաղաքային  մարզադաշտում  Երևանի  <<Փյունիկը>>  Եվրոպայի  լիգայի  որակավորման  առաջին  փուլի,  մեկնարկային  խաղում  ընդունել  էր  մակեդոնական  <<Շկուպի>>-ին։

Արդեն  խաղի  երրորդ  րոպեին,  տուգանային  հրապարակում  <<Շկուպի>>-ի  պաշտպանները  կոպիտ  խաղացին << Փյունիկ>>-ի  կիսապաշտպան  Էրիկ  Վարդանյանի   նկատմամբ,  մրցավարի  նշանակվաց  11  մետրանոց  տուգանային  հարվածն  էլ  հստակորեն  իրացրեց  հենց  տուժողը։

Խաղի  25-րդ  րոպեին  մակեդոնական  ակումբի  ֆուտբոլիստները ստանդարտ  իրադրությունից  Մուհարեմ  Բայրամիի  գոլի  շնորհիվ  կարողանում  են  հավասարեցնել  խաղի  հաշիվը,  իսկ   առաջին   խաղակեսի  վերջում  <<Շկուպի>>-ի    ֆուտբոլիստներին  հաջողվում  է  արդեն  առաջ  անցնել  հաշվի  մեջ,  Սերժինիոյի  անկյունայինից կատարած  փոխանցումից հետո   գոլի  հեղինակ  է  դառնում  Դարկո  Իլիեսկին։

Երկրորդ  խաղակեսը  անցավ  էլ  ավելի  դրամատիկ   և  լարված պայքարում,  նախ՝  մակեդոնական  թիմի  ֆուտբոլիստներին  հաջողվում  է  խբված  գնդակների  տարբերությունը  հասցնել   երկուսի։ Երկրորդ  խաղակեսի  60-րդ  րոպեին  տուգանայինից  կատարած   հարվածով  դուբլի  հեղինակ է  դառնում՝  Մուհարեմ  Բայրամին  հաշիվը  դարձնելով  3-1,  ու  ավելի  բարդ  դրության  մեջ  դնում  հայկական  ակումբին։

Սակայն   խաղավերջում  <<Փյունիկ>>-ի    ֆուտբոլիստները  կարողանում  են  կազմակերպված  գործել  և  դուրս  գալ  անելանելի  թվացող  իրավիճակից։ Նախ  80-րդ  րոպեին  Ս․ Շևչուկի անկյունայինից  կատարած փոխանցումից  խաղի   հաշիվը    կրճատում է   Մ․ Ժեստոկովը,  իսկ  հինգ  րոպե  անց էլ   Էդգար  Մանուչարյանը  հավասարեցնելով   խաղի  հաշիվը,  վերադարձնում է   դիմակայության  ինտրիգը։

Մինչև խաղի ավարտը «Փյունիկը» փորձում էր գրավել մրցակցի դարպասը ևս մեկ անգամ, բայց հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3-3 հաշվով։

Հիշեցնենք,  որ  այս  դիմակայության  ելքը  կվճռվի  հուլիսի  18-ին  Մակեդոնիայում։

 

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball