ԵՎՐՈ-2019 Հայաստանի Մ-19-երի հավաքականը պարտվեց Իսպանիային

Հայաստանում  ընթացող  Եվրոպայի  Մ-19  տարեկանների  առաջնության  բացման  հանդիպմանը  մեր  ընտրանին    1-4  հաշվով  զիջեց  Իսպանիայի  հավաքականին։

Իսպանացիների  խաղային  և  դիրքային   առավելությամբ   անցաց  հանդիպումը  նյութական  դարձավ  33-րդ  րոպեին,  Ա․ Օրելլանայի  գոլի  շնորհիվ  իսպանացիները  առաջ  անցան  հաշվի  մեջ։

Երկրորդ  խաղակեսում   մեր  տղաները  կարողանում են  օգտվել  ստանդարտ  դիրքի  իրավիճակից  և  Եղիազարյանի  խբված  գնդակի  շնորհիվ  հավասարեցնել  խաղի  հաշիվը։

Իսպանացիներից  ընդամենը 6  րոպե է   պահանջվում  հաշվի  մեջ  կրկին  առաջ  անցնելու  համար,  գոլի հեղինակ՝ Խուան  Միրանդա։  Խաղի  մնացած  ժամանակը   ևս  անցավ  իսպանացիների   առավելությամբ,  նախ  64-րդ    րոպեին  Ա․ Մարկեսը  հաշիվը  դարձնում  է  1-3,  իսկ  խաղավերջում  իսպանացիների  առավելությունը  դառնոըմ  է  էլ  ավելի  խոշոր  1-4,  գոլի  հեղինակ՝  Վիկտոր Մոլլեխո։

Հիշեցնենք,  որ  մեր  ընտրանին  իր  հաջորդ  հանդիպումը  կանցկացնի   երեք  օր  անց,  Իտալիայի  հավաքականի   դեմ,    Վազգեն  Սարգսյանի  անվան  Հանրպետական  մարզադաշտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով