Երևանի Բանանցը դուրս մնաց հետագա պայքարից

Այսօր՝ հուլիսի 16-ին, երևանի «Բանանց» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Բանանց»-«Չուկարիչկի» պատասխան հանդիպումը։
Սերբական ակումբից մեծ ջանքեր չպահաջվեցին առաջին խաղակեսում երևանյան ակումբի դարպասը երկու անպատասխան գնդակ ուղարկելու համար։ Նախ խաղի երրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Լ․Ստոյանովիչը, իսկ 31-րդ րոպեին խաղի հաշիվը կրկնապատկեց Սլոբոդան Տեդիչը։ Առաջին խաղակեսը ավարտվեց 0-2 հաշվով։
Երկրորդ խաղակեսը նույնպես անհաջող սկսվեց երևանյան ակումբի համար, խաղի 49-րդ րոպեին Լուկա Լուկովիչը հաշիվը դարձրեց, էլ ավելի խոշոր 0-3։ Իսկ արդեն խաղի 71-75 -րդ րոպեներին սերբական ակումբը ևս երկու գնդակ ուղարկեց «Բանանց»-ի դարպասը։ Խաղը ավարտվեց ընդհանուր 8-0 հաշվով, ինչի հետևանքով էլ «Բանանց»-ը դուրս մնաց Եվրոպայի լիգայի հետագա պայքարից։
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին հանդիպումը կայացել էր Սերբիայում և ավարտվել «Բանանց»-ի պարտությամբ՝ 3-0։
Gone обз ha shat ban chem asum
Ha ba inch pti aner
Vochinch mi or kdovorenq xaghal