ՊՍԺ-ի ղեկավարությունը հրաժարվել է փոխանակել Նեյմարին, ֆելիպե Կոուտինիոյի, Իվան Ռակիտիչի և 40 մլն եվրոյի դիմաց

<<Բարսելոնան>>  մտադիր  է  ետ  վերադարձնել  <<ՊՍԺ>>-ի  հարձակվող,   Նեյմարին  այս  տրանսֆերային պատուհանի  ժամանակ։

Ինչպես  հայտնում է՝  L`Equipe  պարբերականը,  կատալոնական  ակումբը  առաջարկել  է  27  ամյա  հարձակվողի  համար  40  մլն  եվրո  և  իր  երկու  խաղացողներին,  Ֆելիպպե  Կոուտինիոյին  ու  Իվան  Ռակիտիչին։

Սակայն  այդ  առաջարկությունը  փարիզյան  ակումբի    սպորտային  տնօրեն  ՝  Լեոնարդոն,  չի  ցանկացել  ուսումնասիրել։

Այն  բանից  հետո,  երբ  կապտա-նռնագույնները    <<Ատլետիկո  Մադրիդ>>-ից  ձեռք   են  բերել  ֆրանսիացի  հարձակվող՝   Անտուան  Գրիզմանին,  այլևս  չի  կարող  մեծ   գումարներ  ծախսել,  դրա  համար  էլ  առաջարկել  է  իր երկու   ֆուտբոլիստների  ծառայությունները  փարիզյան  ակումբին։

Նշվում  էր  նաև,  որ  կատալոնական  ակումբը  առաջարկել  էր  <<ՊՍԺ>>-ին  40  մլն  եվրո,  Կոուտինիոյի  և  ՈՒսմանա  Դեմբելեի  ծառայությունները։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով