Ալաշկերտը հաղթեց խոշոր հաշվով

Այսօր՝  Մակեդոնիայի  մայրաքաղաք՝  Սկոպյեում,    ֆուտբոլի  Եվրոպայի  լիգայի  որակավորման  1-ին  փուլի  պատասխան  խաղում  <<Ալաշկերտ>>-ը  առանց  որևէ  դժվարության  հաղթեց  <<Մակեդոնիա  ԳԺՊ>>-ին։

Ալաշկերտցիների  խաղային  առավելությամբ  անցած  1-ին  խաղակեսում հաշիվը  բացվեց  21-րդ  րոպեին,  Գագիկ  Դաղբաշյանի  փոխանցումից  հետո, հանդիպման  հաշիվը  բացեց  ՈՒրոս  Նենադովիչը։  Առաջին խաղակեսը  ավարտվեց  <<Ալաշկերտ>>-ի  նվազագույն  առավելությամբ  0-1  հաշվով։

Երկրորդ  խաղակեսը  ավելի  հաջող  դասավորվեց  երևանյան  ակումբի  համար,  նախ  68-րդ  րոպեին  Նիկիտա  Տանկովի  աջ  եզրից  կատարած  փոխանցումից  խաղի  հաշիվը  կրկնապատկեց  Տիագո  Գալվաոն,  իսկ  վեց  րոպե  անց,  անկյունայինի  խաղարկումից  հետո  գլղի  հարվածով  հաշիվը  էլ  ավելի  խոշոր՝  0-3  դարձրեց՝  Տարոն  Ոսկանյանը։

<<Ալաշլկերտ>>-ը  հաղթեց  խոշոր  0-3  հաշվով,  և   ընդհանուր   դիմակայության  6-1  հաշվով  հաղթելով  մրցակցին,  անցավ  որակավորման  2-րդ  փուլ,  որտեղ  ուժերը  կչափի  այսօր  կայանալիք  <<Միլսամի  Օրհեի>>- <<ՖՑՍԲ>>  զույգի  հաղթողի  հետ։

Հիշեցնենք, որ Երևանում  կայացած    առաջին   հանդիպումը  այս  թիմերի  միջև  ևս  ավարտվել  էր  <<Ալաշկերտ>>-ի  հաղթանակով՝  3-1  հաշվով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով