Եվրոպա Լիգա․ 《Արարատ-Արմենիա》-ն հաղթանակով մեկնարկեց

Այսօր՝ հուլիսի 23-ին, մեկնարկեց Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլը հայկական ակումբների համար։ Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում <<Արարատ-Արմենիա>>- ն ընդունեց Ջիբլարթարը ներկայացնող <<Լինկոլն Ռեդ ԻՄՓԼ>>-ին ։
<<Արարատ Արմենիա>>-ի խաղային առավելությամբ անցած առաջին խաղակեսում հաշիվը բացվեց 33-րդ րոպեին, արագ հակագրոհի արդյունքում էլ գոլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն՝ 1-0 ։
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Ալֆոնսո Կասսե Կոջոյի գոլի շնորհիվ երևանյան ակումբի ֆուտբոլիստները կրկնապատկեցին հանդիպման հաշիվը 2-0։
Երկրորդ խաղակեսը նույնպես անցավ երևանյան ակումբի բացահայտ առավելությամբ, չնայած հաշիվը էլ ավելի խոշոր կարող էր դառնալ և վերջնականապես կլուծվեր հաջորդ փուլ դուրս գալու հարցը, բայց այդպես էլ հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց։
Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 30-ին , Ջիբլարթարում։