Աբրահամ Խաշմանյան․ Ամեն ինչ անելու ենք մեր երկրպագուներին ուրախացնելու համար

Այսօր՝ հուլիսի 24-ին, Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ <<Ալաշկերտ>>-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի նախախաղային մամուլի ասուլիսը <<Ստյաուա>>-ի հետ դիմակայությունից առաջ։
Կարծում եմ, որ պատրաստ ենք, ու թիմը լավ տրամադրություն ունի, թիմը կփորցի ամեն ինչ անել ուրախացնելու մեր երկրպագուներին այս դիմակայությունում և ինչ որ տեղ հասնել հաջողության։ Պետք է նաև չմոռանալ մրցակցի գործոնը , ում ուսումնասիրել ենք, ներկայացնելու առանձնակի կարիք չկա այդ թիմին, որը շատ բարձրակարգ ակումբ է, և մեր մյուս ակումբների մրցակիցների համեմատ ամենաուժեղ ակումբն է բաժին հասել մեզ։
Մենք նույնպես ունենք բարձրակարգ ֆուտբոլիստներ, թե ազգային հավաքականում հանդես եկող, թե երիտասարդական հավաքականում հանդես եկող, և ունենք բարձրակարգ լեգյոներներ, ու այս ամենը խոսում է թիմի լավ պատրաստվածության մասին, մենք պատրաստ ենք և կարծում եմ վաղը բարձրակարգ ֆուտբոլ կլինի, նշել է <<Ալաշկերտ>>-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։
Հիշեցնենք, որ վաղը Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի <<Ալաշկերտ>>-<<Ստայուա>> հանդիպումը։