Հայտնի են ԵՎՐՈ-2019-ի եզրափակչի մասնակիցները

Հայաստանում  ընթացող  Եվրոպայի  Մ-19  տարեկանների  առաջնությունում  այսօր հայտնի  դարձան    եզրափակչի   երկու  մասնակիցները։

Առաջին  կիսաեզրափակիչ  հանդիպումը  կայացավ << Բանանց>>  մարզադաշտում   Պորտուգալիայի  և   Իռլանդիայի  միջև։

Պորտուգալացիների  բացահայտ  խաղային  և  դիրքային  առավելությամբ  անցած  հանդիպումը  ավարտվեց  հենց  պորտուգալացիների  հաղթանակով՝  խոշոր  4-0  հաշվով։

Այսօրվա  երկրորդ  կիսաեզրափակիչ  հանդիպումը   կայացավ  արդեն   Վազգեն  Սարգսյանի  անվան  <<Հանրապետական>>   մարզադաշտում  Իսպանիայի  և  ֆրանսիայի   միջև։

Լարված  և  հավասար  պայքարում  անցած  հանդիպումը  ավարտվեց  գոլազուրկ  ոչ-ոքի, խաղը տեղափոխելով  լրացուցիչ   ծամանակ,  չնայած,  որ  երկու  թիմերն  էլ  հիանալի  հնարավություններ  ունեին  հաշվի  մեջ  առաջ  անցնելու։

Լրացուցիչ  ժամանակում  նոյնպես  հաշվի  մեջ  փոփոխություն  չգրանցվեց  և  թիմերը  հաղթողին  որոշեցին  11  մետրանոց  հարվածաշարով,  որտեղ  ավելի  դիպուկ  գտնվեցին  Իսպանիայի Մ-19    հավաքականի  ֆուտբոլիստները,  հաղթելով    3-4  հաշվով  և  նվաճում  ԵՎՐՈ-2019-ի  եզրափակչի  ուղեգիր։

Հիշեցնենք,  որ  եզրափակիչ  հանդիպումը  տեղի  կունենա  հուլիսի 27-ին,  Վազգեն  Սարգսյանի  անվան  <<Հանրապետական>>  մարզադաշտում,  Իսպանիայի  և  Պորտուգալիայի  միջև։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով