ԵՎՐՈ-2019․ Իսպանիայի Մ19-երի ֆուտբոլիստները նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

Այսօր՝  հուլիսի  27-ին,  <<Վազգեն  Սարգսյանի  անվան Հանրապետական  մարզադաշտում>>  տեղի  է  ունեցել  ԵՎՐՈ-2019-ի  Իսպանիա  մ19 — Պորտուգալիա մ19  տարեկանների  եզրափակիչ  հանդիպումը։

Ինչպես  և  սպասվում  էր  հանդիպումն  անցավ  անչափ  դիտարժան  և  լարված  պայքարում։  Հանդիպման   առաջին  խաղակեսի  34-րդ  րոպեին  իսպանացիների  կազմում  հաշիվը  բավականին  գեղեցիկ  գոլով  բացեց՝   Ֆեռան  Տորեսը, 1-0։  Չնայած  վտանգավոր  պահերին,  հաշիվը  առաջին  խաղակեսում  մնաց  անփոփոխ։

Երկրորդ  խաղակեսի  սկզբնամասը  հաջող  դասավորվեց  իսպանացիների  համար,  և  արդեն  51-րդ  րոպեին  նույն  Ֆեռան  Տորեսի  դուբլի  շնորհիվ  հաշիվը  դարձավ  2-0,  և   իսպանացիների  առավելությունը  դարձրեց  էլ  ավելի  ակնհայտ։

Հանդիպման  մնացած  ժամանակը  անցավ  հավասար  պայքարում,  բայց  այդպես  էլ  հաշվի  մեջ  փոփոխություն  չգրանցվեց,  և  Իսպանիայի  մ19-երի  հավաքականը  հաղթելով  2-0  հաշվով,  նվաճեց  Եվրոպայի  չեմպիոնի  տիտղոսը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով