Եվրոպա լիգա. «Փյունիկ» -ը նվաճեց հաջորդ փուլի ուղղեգիր

Այսօր՝  օգոստոսի 1-ի  երեկոյան,  Չեխիայում  կայացավ  Եվրոպա լիգայի  որակավորման  երկրորդ  փուլի  «Յաբլոնեց»֊«Փյունիկ»  պատասխան հանդիպումը։

Առաջին  խաղակեսը  անցավ  փոքր-ինչ  չեխական  ակումբի  առավելությամբ։  Չնայած  լարված  և  բավականին կոպիտ  պայքարում անցած  առաջին  խաղակեսում  երկու  թիմերն էլ կարող էին  բացել  խաղի  հաշիվը, սակայն  այն այդպես  էլ  չբացվեց,  մնալով  անփոփոխ 0-0։

Երկրորդ  խաղակեսը արդեն  անցավ  հավասար  պայքարում,  խաղավերջում  երկու  թիմերն էլ մնացին  տասը  հոգով  «Փյունիկ»-ի  կազմում  կարմիր  քարտ  ստացավ  Էրիկ  Վարդանյանը,  իսկ  «Յաբլոնեց»-ի կազմում  դաշտից հեռացվեց  Տոմաշ  Բռժեչկան։  Լարված և  դիտարժան  համդիպման  ընթացքում  այդպես  էլ  գոլեր  չգրանցվեցին։

Հանդիպումն ավարտվեց  գոլազուրկ  ոչ-ոքի, ինչը  հնարավորություն  տվեց  երևանյան  ակումբին  պայքարը  շարունակելու  Եվրոպա լիգայի  որակավորման  երրորդ  փուլում։

Հիշեցնենք,  որ  «Փյունիկ»-ի  մրցակիցը   Եվրոպա լիգայի  երրորդ  փուլում  լինելու  է  «Կրուսեդերս» Հս.Իռլանդիա —  «Վուլվերհեմթոն  Վենդերս»  Անգլիա զույգի  հաղթողը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով