Հայաստանի բարձրագույն խումբ․ «Գանձասար»-ը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Նոա»-ի հետ

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի բարձրագույն խմբի, 1-ին տուրի «Գանձասար»(Կապան) — «Նոա» (Երևան) հանդիպումը։
Առաջին խաղակեսն անցավ՝ բավականին հետաքրքիր, լարված և կոպիտ պայքարում, չնայած երկուստեք վտանգավոր պահերին, առաջին խաղակեսում այդպես էլ հաշվի մեջ փոփոխություններ չգրանցվեցին, 0-0։
Երկրորդ խաղակեսը անցավ էլ ավելի հետաքրքիր և դիտարժան պայքարում։ Հանդիպման 69-րդ րոպեին, հանդիպման մրցավարը կոպիտ խաղի արդյունքում 11 մետրանոց հարված է նշանակում «Գանձասար»-ի դարպասին, որն էլ հստակորեն իրացրեց «Նոա»-ի հարձակվող՝ Մաքսիմ Մայրովիչը, 0-1։
Գոլից հետո «Գանձասար»-ի ֆուտբոլիստները ակտիվուվություն դրսևորելով կարողացան 83-րդ րոպեին հավասարեցնել հանդիպման հաշիվը, «Գանձասար»-ի կազմում անչափ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ՝ Ուբեյմար Անգուլոն, 1-1։
Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, կիսելով միավորները միմյանց միջև։