ՀՀ բարձրագույն խումբ. «Արարատ»-ը հաղթեց նորեկին

Այսօր՝ օգոստոսի 2-ին, կայացավ ՀՀ Բարձագույն խնբի 2019/2020 մրցաշրջանի առաջին տուրը։

Տուրի շրջանակում, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»   մարզադաշտում, ուժերը չափեցին Երևանի «Արարատ»-ը և այս տարվա նորեկ «Երևան» ՖԱ-ն։

Առաջին խաղակեսը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի, չնայած, որ  «Արարատ»-ը փոքր-ինչ առավելություն  ուներ  մրցակցի  նկատմամբ  և մի քանի  անգամ  կարող էր  բացել  հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին հաշիվը բացեց «Արարատ»-ի ֆուտբոլիստ ազգությամբ վրացի՝  Դավիթ Խուրցաձեն։ Մնացած խաղաժամանակը  նույնպես անցավ «Արարատ»-ի առավելությամբ, սակայն հաշիվը մնաց անփոփոխ  1-0,  ի  օգուտ  «Արարատ»-ի։

Հավելենք, որ այսօր  Գյումրիի «Շիրակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց  Երևանի        «Ուրարտու»-ին և հաղթեց 3-1 հաշվով։    «Շիրակ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Արտյոմ Գևորգյանը և Մորի Կոնեն (դուբլի հեղինակ), իսկ Ուրարտույի կազմում միակ գնդակը հեղինակեց Եվգենիյ Կոբզարը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով