ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց Երևանում

Այսօր՝ օգոստոսի 6-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Արարատ-Արմենիա» Երևան — «Սաբուրթալո» Թբիլիսի հանդիպումը։
Առաջին խաղակեսն անցավ ինչպես և սպասվում էր բավականին հետաքրքիր և դիտարժան պայքարում։ Խաղակեսի 31-րդ րոպեին «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ, երևանյան ակումբի կազմում Դմիտրի Գուզի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ՝ Անտոն Կոբյալկոնը՝ 1-0։
Երկրորդ խաղակեսն արդեն այլ ընթացք ունեցավ երևանյան ակումբի համար, «Սաբուրթալո»-ի ֆուտբոլիստները կարողանալով տիրել խաղային նախաձեռնությանը 73-րդ րոպեին հավասարեցրին հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ՝ Սանդրո Ալթունաշվիլի՝ 1-1։ Երեք րոպե անց վրացական ակումբի ֆուտբոլիստները կարողացան նաև առաջ անցնել հաշվի մեջ, դիրքային գրոհի արդյունքում «Սաբուրթալո»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Լեվան Կենիանը՝ 1-2։
Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց, և «Արարատ-Արմենիա»-ն պարտվելով մրցակցինէ 1-2 հաշվով, դժվարացնում է հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու խնդիրը։
Հիշեցնենք, որ այս դիմակայության պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 14-ին, Վրաստանի մայրաքաղաք՝ Թբիլիսիում։