«Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Տարխանովի նախախաղային մամուլի ասուլիսը

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում  Երևանի «Փյունիկ»-ը կմրցի՝  անգլիական «Վուլվերհեմթոն»-ի հետ։ Խաղը կկայանա Երևանում՝ վաղը, ժամը 20։00-ին, իսկ մինչ այդ «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ՝ Ալեքսանդր Տարխանովը, նախախաղային մամուլի ասուլիս է հրավիրել և պատասխանել է լրագրողների հարցերին։

Ա․Տ․-Նախորդ խաղից հետո մեր ֆուտբոլիստները մեկ օր հանգստացան, իսկ հետո 4 օր մարզումներ անցկացրեցինք։ Մեր մրցակիցը՝ անգլիական «Վուլվերհեմթոն»-ը  շատ պատրաստված թիմ է, ունեն պրոֆեսիոնալ խաղացողներ՝  Բելգիայից, Պորտուգալիայից, Ֆրանսիայից։

Վաղվա մեր մրցակից թիմում կան բավականին լավ հարձակվողներ և մեր ֆուտբոլիստների խնդիրն է ուշադրության կենտրոնում պահել այդ ֆուտբոլիստներին և զուգահեռ կարողանալ մեր հարձակողական խաղը ցուցադրել, իսկ կհաղթենք, թե՞ կպարտվենք կարող եմ ասել հավանականությունը 50-50 է։ Մենք ունենք տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստներ։ Ամեակարևոր ուղերձը ֆուտբոլիստներին իմ կողմից եղել է այն, որ ցուցադրեն լավ ֆուտբոլ՝ դա ամենակարևորն է։ Իսկ խաղալու ենք միայն հաղթանակի համար։

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով