«Վուլվերհեմթոն»-ի գլխավոր մարզիչ՝ Ն․Է․ Սանթոյի  այսօրվա խաղից հետո կայացած մամուլի ասուլիսը

Այսօր՝  օգոստոսի  8-ին,   Երևանի «Վազգեն Սաարգսյանի  անվան՝  Հանրապետական»  մարզադաշտում,  տեղի  ունեցավ  Եվրոպա  լիգայի  որակավորման  երրորդ  փուլի   «Փյունիկ»  Երևան —  «Վուլվերհեմթոն  Վենդերս» Անգլիա  առաջին  հանդիպումը։ Երևանյան  ակումբը պարտվեց  սեփական հարկի տակ,  խոշոր՝  0-4  հաշվով։

Ներկայացնում ենք «Վուլվերհեմթոն»-ի գլխավոր մարզիչ՝ Ն․Է․ Սանտոյի  այսօրվա խաղից հետո կայացած մամուլի ասուլիսը․

Ն․Է․ Սանտո -Մեր ֆուտբոլիստները հենց սկզբից լավ սկսեցին խաղը և գնալով էլ ավելի մտան հունի մեջ․ մենք մի շարք լավ դրվագներ  ստեղծեցինք, սակայն կաին նաև պահեր, որոնց համար ես մտահոգ եմ, բայց դրանք շտկելի սխալներ են։ «Վուլվերհեմթոն»-ը  բավականին դժվար նախամրցաշար սկսեց, սակայն մեր ֆուտբոլիստները արդեն կարողանում են իրենց ուժերը ամբողջովին ցուցադրել։ Այսօրվա խաղի ընթացքում մեր թիմում իր առաջին խաղը անցկացրեց «Միլանից»-«Վուլվերհեմթոն» տեղափոխված Պատրիկ Կոուտրոնը, նա ևս լավ դրսևորեց իրեն այս խաղում։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր մրցակցի ցուցադրած խաղին՝ «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները կարողացան առաջին խաղակեսում ստեղծել մի շարք վտանգավոր պահեր՝ սուր գրոհներ ձեռնարկելով, սակայն մեր ֆուտբոլիստները շատ արագ խաղը իրենց ձեռքը վերցրեցին։

Հիշեցնենք, որ  այս  դիմակայության պատասխան հանդիպումը  տեղի  կունենա  օգոստոսի  15-ին,  Անգլիայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով