Հայաստանի բարձրագույն խումբ․ «Շիրակը» պարտվեց «Արարատին»

Այսօր՝  օգոստոսի  9-ին,  Երևանի  Վազգեն  Սարգսյանի  անվան՝  «Հանրապետական»  մարզադաշտում  տեղի  ունեցավ  Հայաստանի  բարձրագույն  խմբի՝ 2-րդ  տուրի՝ «Արարատ» (Երևան) — «Շիրակ» (Գյումրի)  հանդիպումը։

Հանդիպումն անցավ  լարված  ու  հետաքրքիր  պայքարում։  Առաջին  խաղակեսում  հանդիպման  հաշիվը  փոփոխության  չենթարկվեց,  չնայած,  որ  երկու  թիմերն  էլ  հիանալի  հնարավություններ ունեին  հաշվի  մեջ  առաջ  անցնելու  համար։

Երկրորդ  խաղակեսն  անցավ  էլ  ավելի  դիտարժան  պայքարում,   55-րդ  րոպեին  «Շիրակի»  ֆուտբոլիստները  կարողացան առաջ  անցնել  հաշվի  մեջ,  հյուրերի  կազմում  բավականին  գեղեցիկ  գոլի  հեղինակ  դարձավ՝  Մուսա Փոլ Բակայոկոն,  0-1։

Տանտերերից  շատ  ժամանակ  չպահանջվեց  հաշվի  հավասարակշռությունը  վերականգնելու  համար,  58-րդ  րոպեին  «Արարատի»  կազմում  ոչ  պակաս  գեղեցիկ  գոլի  հեղինակ  դարձավ՝  Դենիս  Դեդեչկոն,  1-1։

Խաղի  66-րդ  րոպեին  գյումրեցիները  մնացին  տասը  հոգով,  ձեռքով  խաղի   հետևանքով  դաշտից  հեռացվեց պաշտպան՝  Հրայր  Մկոյանը։

Խաղավերջում   թվային  առավելություն  ստացած  «Արարատի»  ֆուտբոլիստները   կարողացան  առաջ  անցնել  հաշվի  մեջ,  կրկին  գեղեցիկ  գոլ  գրանցելով  այս  հանդիպման ընթացքում՝ աչքի  ընկավ  արդեն  Ալեքսանդր  Կոզլովը, 2-1։

Երևանյան  ակումբը  կամային  հաղթանակի հասնելով  մրցակցի  նկատմամբ  2-1  հաշվով,   այս  մրցաշրջանում  տոնեց երկրորդ  անընդմեջ  հաղթանակը,  և  միանձնյա  գլխավորեց  մրցաշարային  աղյուսակը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով