Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ղազախստանի առաջնության 22-րդ տուրի՝ «Ատիրաու» — «Կայսար» խաղում։
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը առաջին խաղակեսի 31-րդ րոպեին հստակորեն իրացրել է 11 մետրանոց հարվածը, առաջ մղելով հյուրերին, քիչ անց տանտերերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը, սակայն առաջին խաղակեսի վերջում, հայ ֆուտբոլիստը երկրորդ գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը հաշիվը դարձրեց 1-2։
Տիգրան Բարսեղյանը 52-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, և դառնալով հեթ-տրիկի հեղինակ, այս առաջնությունում հեղինակեց իր 10-րդ գնդակը, իսկ «Կայսարը» վաստակելով 37 միավոր բարձրացավ առաջնությունում 5-րդ հորիզոնական։