Հայաստանի Բարձրագույն խումբ. «Փյունիկը» հաղթեց խոշոր հաշվով

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Երևանի «Բանանց» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի Բարձրագույն խմբի, 2-րդ տուրի «Ուրարտու» (Երևան) — «Փյունիկ» (Երևան) ֆուտբոլային հանդիպումը։
Բարձրագույն խմբի, 2-րդ տուրի վերջին հանդիպումն անցավ հյուրերի խաղային բացահայտ առավելությամբ, չնայած, որ 1-ին խաղակեսում հաշիվը չբացվեց և ավարտվեց 0-0։
Երկրորդ խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները մեծացնելով ճնշումը մրցակցի նկատմամբ, խաղի 78-րդ րոպեին կարողացան բացել հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ՝ Արտակ Եդիգարյան։ «Փյունիկի» ֆուտբոլիստներից շատ ժամանակ չպահանջվեց հանդիպման հաշիվը կրկնապատկելու համար, 82-րդ րոպեին, գոլի հեղինակ՝ Արթուր Միհրանյան, 0-2։ Խաղավերջում, մրցավարի ավելացված ժամանակի առաջին րոպեին Արտյոմ Սիմոնյանը երրորդ գնդակն ուղարկեց «Ուրարտուի» դարպասը , հաղթանակը դարձնելով էլ ավելի տպավորիչ։
Երևանի «Փյունիկը» հաղթեց «Ուրարտու»-ին խոշոր՝ 0-3 հաշվով և վաստակեց այս մրցաշարի առաջին երեք միավորը։