ԵԼ․ «Փյունիկը» պարտվեց Անգլիայում

Օգոստոսի 15-ի ուշ երեկոյան,  Անգլիայի  Վուլվերհեմփթոն  քաղաքի՝ «Մոլինյո»  մարզադաշտում,  տեղի  ունեցավ  Եվրոպա  լիգայի որակավորման  3-րդ  փուլի  «Վուլվերհեմփթոն  Վենդերս» — «Փյունիկ» ֆուտբոլային հանդիպումը։

Առաջին խաղակեսում  Ալեքսանդր Թարխանովի  սաները  բավականին լավ  տպավորություն  թողեցին, կարողանալով  ավելի քան վստահ  խաղ  ցուցադրել  անգլիական ակումբի  դեմ։  Հավասար  պայքարում անցած  առաջին  խաղակեսում այդպես  էլ  հաշիվը  չբացվեց, և  թիմերը  ընդմիջման գնացին  գոլազուրկ  ոչ-ոքի  արդյունքով։

Երկրորդ խաղակեսն  արդեն  անհաջող  մեկնարկեց  երևանյան ակումբի համար,   հանդիպման  54-րդ  րոպեին  «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստները կարողացան  բացել  հանդիպման  հաշիվը,  արագ  հակագրոհի  արդյունքում  գոլի  հեղինակ   դարձավ՝  Պեդրո  Նետոն, 1-0։  Հաջորդ  տասը  րոպեների  ընթացքում   «Փյունիկի»  ֆուտբոլիստները  ևս  երկու  գնդակ  ընդունեցին  սեփական  դարպասը,  նախ  58-րդ  րոպեին  հանդիպման  հաշիվը  կրկնապատկեց՝  Մորգան Գիպպս  ՈՒայթը,   վեց  րոպե  անց՝ Ռուբեն  Վինագրեն  երրորդ  գնդակն  է  ուղարկում  «Փյունիկի» դարպասը,  հաշիվը  դարձնելով՝  3-0,  իսկ  հանդիպման խաղավերջում  Ռաուլ  Խիմենեսի  փոխանցումից  հետո  այս  խաղում  մկրատաձև  գեղեցիկ  գոլով  աչքի  ընկավ՝  Դիոգո  Ժոտան,  դնելով  հանդիպման վերջակետը։

«Փյունիկը»  պարտվեց  Անգլիայում,  խոշոր՝  4-0,  իսկ  ընդհանուր  դիմակայությունում  8-0  հաշվով  և  դուրս  մնաց  Եվրոպա լիգայում  պայքարը  շարունակելու  հնարավորությունից։

Հիշեցնենք,  որ  Երևանում  «Փյունիկը» պարտվել  էր  «Վուլվերհեփթոնին» խոշոր՝  0-4  հաշվով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով