Հայաստանի Բարձրագույն խումբ. «Փյունիկը» խոշոր հաշվով պարտվեց «Արարատին»

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Ավանի  ՀՖՖ տեխնիկական  կենտրոնում  տեղի ունեցավ Հայաստանի  Բարձրագույն  խմբի  3-րդ  տուրի «Փյունիկ» — «Արարատ»  ֆուտբոլային  հանդիպումը։

Հանդիպման  առաջին  խաղակեսն  անցավ «Փյունիկի» ֆուտբոլիստների  խաղային փոքր-ինչ առավելությամբ  և   մի  քանի  հնարավորություն  ունեին  բացելու  հանդիպման  հաշիվը, սակայն  խաղային  բախտը  չժպտաց  երևանյան  ակումբին,  ավելին  առաջին  խաղակեսի  44-րդ  րոպեին  «Արարատի»  ֆուտբոլիստները  կարողացան  բացել  հանդիպման  հաշիվը։ Արագ  հակագրոհի  արդյունքում բավականին  գեղեցիկ  գոլի  հեղինակ  դարձավ Դենիս Դեդեչկոն`  0-1։

Երկրորդ  խաղակեսում  «Փյունիկի»  ֆուտբոլիստները  էլ  ավելի  ուժեղացնելով  խաղային  ճնշումը։ Հանդիպման  65-րդ  րոպեին կարողացան  հավասարեցնել  հաշիվը,  գոլի  հեղինակ դարձավ  Արտյոմ  Սիմոնյանը` 1-1: «Փյունիկի»  ֆուտբոլիստները  ավելացնելով  ճնշումը  և  փորձելով գրոհներ զարգացնել, բացթողումներ թույլ  տվեցին  պաշտպանությունում,  ինչի  արդյունքում  «Արարատի»  ֆուտբոլիստները  երեք  գնդակ  ուղարկեցին  «Փյունիկի»  դարպասը։ Նախ    հանդիպման  78-րդ  րոպեին  գոլի  հեղինակ  դարձավ  Զավեն  Բադոյանը՝  կրկին առաջ  մղելով   «Արարատին»,   83-րդ րոպեին  Դենիս  Դեդեչկոն  դուբլ ձևակերպեց  «Փյունիկի»  դարպասին, հաշիվը  դարձնելով  1-3,  իսկ  մրցավարի  ավելացված  ժամանակի  2-րդ  րոպեին  Վեսլեն  Ժունիորը  չորրորդ  գնդակն  ուղարկեց  Ա․ Թարխանովի  գլխավորած ակումբի դարպասը։

«Արարատը»  հաղթեց  «Փյունիկին» խոշոր՝ 1-4  հաշվով,  տանելով  երրորդ անընդմեջ հաղթանակը, ինչի արդյունքում ամրապնդեց իր տեղը  մրցաշարային  աղյուսակի  առաջին  հորիզոնականում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով