Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը «Դուդելանժի» դեմ խաղից առաջ

Այսօր՝ օգոստոսի 21-ին,  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական»  մարզադաշտի  ասուլիսների  սրահում տեղի ունեցավ  «Արարատ-Արմենիայի»  գլխավոր  մարզիչ՝ Վարդան Մինասյանի  մամուլի ասուլիսը։

Վ․Մ-Նախորդ խաղից հետո ամբողջովին վերականգնվել ենք, մեր ֆուտբոլիստները վնասվածքներ չունեն, միայն որակազրկված է թիմի ավագը։ Ֆիզիկապես և հոգեբանորեն թիմը պատրաստ է վաղվա խաղին։Վաղվա մեր մրցակցի ֆուտբոլիստները խաղաոճով նման են նախորդ խաղի մրցակից վրացական թիմին՝ սիրում են կարճ ու միջին փոխանցումներով խաղալ, սակայն ունեն մեծ փորձ։ Մենք կփորձենք ցուցադրել այն ֆուտբոլը, որը որ պլանավորել ենք, իսկ թե ինչ կստացվի ցույց կտա խաղի ընթացքը։ Երբ սեփական հարկի տակ ես խաղում պետք է ամեն ինչ անես, որ գոլ չընդունես, այլ հակառակը գրանցես լավ արդյունք։

Ասուլիսի ընթացքում լրագրողները հարցեր ուղղեցին նաև «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանին։ Նա նշեց, որ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստները բավականին փորձառու են  քանի, որ հանդես են եկել լավագույն առաջնություններում, նրա կարծիքով այդ փորձը կօգնի վաղը գրանցել հաջող արդյունք։ Վաղվա խաղին սպասում են մեծ ոգևորվածությամբ և որևէ ճնշում և լարվածություն ֆուտբոլիստները չեն զգում։

Հիշեցնենք, որ  Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» — «Դուդելանժ»  ֆուտբոլային հանդիպումը  տեղի  կունենա  վաղը՝ 19։00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով