ԵԼ․ «Արարատ-Արմենիան» պատմական հաղթանակ տոնեց «Դուդելանժի» նկատմամբ

Այսօր՝  օգոստոսի 22-ին,  Վազգեն Սարգսյանի  անվան  «Հանրապետական»  մարզադաշտում  տեղի  ունեցավ  Եվրոպա  լիգայի  փլեյ-օֆֆ  փուլի  «Արարատ-Արմենիա» — «Դուդելանժ»  առաջին  հանդիպումը։

Հանդիպման  առաջին  խաղակեսն անցավ «Արարատ-Արմենիայի»  խաղային  և  տարածքային  բացահայտ   առավելությամբ,  և  առաջին  խաղակեսի 22-րդ  րոպեին  «Արարատ-Արմենիան»  առաջ  անցավ  հաշվի  մեջ,  Գեորգի  Պաշովի  աջ  կողմից  բարձրից  կատարած  փոխանցումից հետո,  գլխի  գեղեցիկ  հարվածով  գոլի  հեղինակ  դարձավ՝  Մաիլսոն Լիման՝  1-0։  Առաջին  խաղակեսի  միջնամասում  «Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստները  կարող  էին  երկրորդ  գնդակն  ուղարկել  մրցակցի  դարպասը՝ Գեորգի  Պաշովը  անկյունայինից  բարձր  փոխանցում ստանալով հայտնվեց հարմար դիրքում, սակայն չկարողացավ  գլխի  հարվածով գրավել  դարպասը,  «Դուդելանժի»  դարպասապահը փրկեց իր թիմին երկրորդ գոլից։

Երկրորդ  խաղակեսում  «Դուդելանժի»  ֆուտբոլիստները  սկսեցին  ճնշում  գործել և պրեսինգի  ենթարկել  «Արարատ-Արմենիայի»  ֆուտբոլիստներին,  ինչի  հետևանքով էլ  հանդիպման 68-րդ  րոպեին  «Դուդելանժի»  ֆուտբոլիստները  կարողացան  հավասարեցնել  հանդիպման հաշիվը՝ հեռվից  կատարած  հարվածով  գոլի հեղինակ  դարձավ՝  Դանիել Սիմանին՝ 1-1։  Հանդիպման մնացած  ժամանակահատվածը անցավ  լարված  ու  անզիջում պայքարում, իսկ  մրցավարի  ավելացված  ժամանակում,  այն ինչ տեղի ունեցավ կարելի է համարել «ֆուտբոլային հրաշք»՝ մեր ֆուտբոլիստները կարողացան առաջ անցնել հաշվի մեջ և այսօրվա խաղում արժանանալ հաղթողի կոչմանը,  գոլի հեղինակ  դարձավ՝  Իլյա  Անտոնովը՝  2-1։

«Արարատ-Արմենիան»  հաղթեց    Լյուքսեմբուրգի  չեմպիոն  «Դուդոլանժին»  2-1  հաշվով,  և  պատմական  հաղթանակ  տոնեց  Եվրոպա լիգայի  փլեյ-օֆֆ  փուլում։

Հիշեցնենք,  որ  այս  թիմերի  միջև  պատասխան  հանդիպումը  տեղի  կունենա  մեկ  շաբաթ  անց  Լյուքսեմբուրգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով