Հայկական ֆուտբոլի մեծ երազանքի ետևից

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ  հայ ֆուտբոլասերը  հնարավորություն է ստացել  վայելելու Հայաստանը  ներկայացնող  ակումբի  մեծ  հաջողությանը եվրոպական երկրորդ ամենա հեղինակավոր  մրցաշարում։

Ընդամենը  մեկ քայլ է  բաժանում  «Արարատ-Արմենիային»  անիրական  թվացող երազանքին հասնելու համար։  Հայկական ակումբը  հաջողություն էր  գրանցել  արդեն  Եվրոպա լիգայի  փլեյ-օֆֆ  փուլ հասնելով, որը  ռեկորդային էր  հայաստանը ներկայացնող ակումբի համար,  ընդամենը մեկ մրցաշրջան մասնակցելով  Հայաստանի  բարձրագույն  խմբում և դառնալով Հայաստանի  չեմպիոն  թիմը  հնարավորություն ստացավ  մանակցելու  Չեմպիոնների լիգայի խաղարկությանը,  սկսելով  իր  մրցելույթները  որակավորման  չորորդ  փուլից, որտեղ  մրցեց  Շվեդիայի  չեմպիոն՝ «ԱԻԿ»-ի  դեմ,  Երևանում  հանդիպումն ավարտվեց  Հայաստանի  չեմպիոնի հաղթանակով, 2-1 հաշվով,  սակայն Շվեդիայում կայացած պատասխան հանդիպմանը «Արարատ-Արմենիան» զիչեց մրցակցին  3-1 հաշվով և ընդհանուր  պարտվելով մրցակցին  4-3 հաշվով,  դուրս մնաց  Չեմպիոնների լիգայի  խաղարկությունում պայքարը  շարունակելու  հնարավորությունից։

«Արարատ-Արմենիան»  պայքարը  շարունակեց Եվրոպա լիգայի  որակավորման  երկրորդ  փուլից  և  մրցեց  Ջիբլարթարը ներկայացնող  «Լինկոլն Ռեդ»-ի  հետ  և  երկու խաղերի արդյունքում հաղթելով  4-1 հաշվով, դուրս  եկավ  որակավորման երրորդ  փուլ,  որտեղ էլ  ուժերը  չափեց  Վրաստանի չեմպիոն  «Սաբուրթալոյի»  (Թբիլիսի) հետ։  Պարտվելով  մրցակցին Երևանում  1-2  հաշվով,  հայկական ակումբը  ընկավ շատ  դժվարին իրավիճակի  մեջ,  իսկ մրցակցի դաշտում  հաղթանակի հասնելը  շատ  ավելի  դժվար էր  թվում։   Ի ուրախություն  հայ երկրպագուների  և  հայկական ակումբի, «Արարատ-Արմենիան» կարողացավ  դժվարին պայքարում հաղթանակի հասնել  Թբիլիսում մրցակցի նկատմամբ  0-2 հաշվով,  և  դուրս  գալ  Եվրոպա  լիգայի  փլեյ-օֆֆ փուլ, ինչը  արդեն  ռեկորդային արդյունք էր  հայկական ակումբային ֆուտբոլի համար։

Եվրոպա լիգայի  փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիային» բաժին հասավ Լյուքսեմբուրգի չեմպիոն՝ «Դյուդելանժը»։  Երևանում կայացած առաջին հանդիպումը, որը  անցավ բավականին  լարված  և  դիտարժան պայքարում,  ավարտվեց  տանտերերի  հաղթանակով,  2-1 հաշվով։

Օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում կկայանա այս դիմակայության պատասխան հանդիպումը,  և   դրական  արդյունք  գրանցելու  դեպքում  «Արարատ-Աիմենիան» կնվաճի  Եվրոպա լիգայի  խմբային փուլին մասնակցելու  բաղձալի ուղեգիրը,  ինչը  մեծ  նվաճում կլինի  ոչ միայն  «Արարատ-Արմենիայի»,  այլև  ամբողջ  հայկական  ֆուտբոլի  համար։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով