ԵԼ. «Արարատ-Արմենիան» պարտվեց դրամատիկ պայքարում

Այսօր՝ օգոստոսի 29-ի ուշ երեկոյան,  Լյուքսեմբուրգի «Ժասի Բարթել» մարզադաշտում  տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ  փուլի «Դյուդելանժ» — «Արարատ-Արմենիա»  պատասխան հանդիպումը։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ  բավականին հետաքրքիր և դիտարժան  պայքարում։  Չնայած խաղասկզբում  տանտերերը  մեծ  ճնշում գործադրեցին  երևանյան ակումբի  դարպասին, սակայն  հայկական ակումբը  կարողացավ պատվով  դուրս եկավ  այդ իրավիճակից, և  հանդիպման 21-րդ  րոպեին  տուգանային հրապարակում «Դյուդելանժի» պաշտպանները կոպիտ  խաղացին  «Արարատ-Արմենիայի» հարձակվող Անտոն Կոբյալկոյի նկատմամբ, իսկ մակեդոնացի  մրցավարը  11 մետրանոց տուգանային հարված նշանակեց «Դյուդելանժի»  դարպասին։ Գնդակին մոտեցավ հենց տուժողը, սակայն  Անտոն Կոբյալկոյի հարվածից  հետո վստահ խաղաց «Դյուդելանժի» դարպասապահը՝ Ջոնաթան Ժուբերթը, փրկելով իր թիմին գոլից։ Այդ վրիպումից հետո՝ առաջին խաղակեսի  24-րդ  րոպեին, արագ  հակագրոհի  արդյունքում  «Արարատ-Արմենիան»  առաջ անցավ հաշվի մեջ։ Անտոն Կոբյալկոյի փոխանցումից հետո  «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ  Մաիլսոն Լիման՝ 0-1։  Առաջին  խաղակեսում  երկու  թիմերն էլ  լավ  հնարավորություններ  ունեին փոփոխություն մտցնելու հաշվի մեջ, սակայն նրանք ընդմիջման գնացին 0-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսը անհաջող սկսվեց  երևանյան ակումբի համար։ Նախ 48-րդ  րոպեին մակեդոնացի մրցավարը 11 մետրանոց  տուգանային հարվածով պատժեց  «Արարատ-Արմենիային», որն էլ հստակորեն իրանցրեց Դանել Սինանին՝ 1-1:  «Դյուդելանժի» ֆուտբոլիստները  ավելացնելով  ճնշումը 71-րդ րոպեին կարողացան արդեն առաջ անցնել հաշվի մեջ։ Դիրքային գրոհի արդյունքում էլ այս խաղում «Դյոդելանժի»  կազմում դուբլի հեղինակ դարձավ Դանել Սլիմանին՝  2-1:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց  2-1 հաշվով, ինչն էլ նշանակեց  որ  թիմերը  պայքարը  պետք է  տեղափոխեն արդեն  լրացուցիչ  ժամանակ։

Լրացուցիչ ժամանակն անցավ  փոքր-ինչ  «Արարատ-Արմենիայի»  տարածքային առավելությամբ,  բայց  թիմերին այդպես էլ  չհաջողվեց  հաշվի մեջ  փոփոխություն մտցնել։ Գործը հասավ  11 մետրանոց  հարվածաշարին, որտեղ էլ  ավելի  դիպուկ  գտնվեցին  «Դյուդելանժի» ֆուտբոլիստները։ Նրանք հաղթեցին ընդհանուր  3-3 (6-5)  հաշվով և  նվաճեցին  Եվրոպա լիգայի  խմբային փուլի ուղեգիր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով