«Վիլիառեալ» 2-2 «Ռեալ Մադրիդ»

Մադրիդի «Ռեալ»-ը Իսպանիայի առաջնության երրորդ տուրում հյուրընկալվել էր «Վիլիառեալին»։ Արդեն 12-րդ րոպեին Մորենոյի գոլի շնորհիվ դաշտի տերերը հաշվի մեջ առաջ անցան՝  ողջ խաղի ընթացքում մադրիդցիներին հետապնդողի դերում թողնելով։Զինեդին Զիդանի սաները միայն խաղակեսի վերջին րոպեներին կարողացան հավասարեցնել խաղի հաշիվը, թիմակիցների փայլուն կոմբինացիան եզրափակեց Գարեթ Բեյլը՝ 1-1։ Երկրորդ խաղակեսի 74-րդ րոպեին «Վիլիառեալը» կրկին ստանձնեց հաղթողի դերը՝ Մոյ Գոմեզը մոտ տարածությունից գրավեց դարպասը,մրցապայքարի հաշիվը դարձնելով 2-1:Մադրիդցիները միայն 86-րդ րոպեին կարողացան փրկել դրությունը,Գարեթ Բեյլը՝ Մոդրիչի փոխանցումից հետո դարձավ դուբլի հեղինակ որի արդյունքում «Արքայական» ակումբը մեկ միավոր վաստակեց, իսկ խաղի «հերոսներից» Գարեթ Բեյլը հանդիպման վերջում կարմիր քարտ ստացավ։Մադրիդի «Ռեալը» երկրորդ խաղում անընդմեջ ոչ-ոքի խաղաց՝ միավորներ կորցնելու «մրցապայքարում» չզիջելով իր գլխավոր մրցակից «Բարսելոնային»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով