Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Ալաշկերտից»

«Ալաշկերտի»  ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ՝ Աբրահամ Խաշմանյանի և նրա օգնականներ Արա Նիգոյանի ու Աշոտ Գրիգորյանի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

«Ալաշկերտը» շնորհակալություն է հայտնել պարոն Խաշմանյանին և իր մարզչական շտաբին բեղմնավոր աշխատանքի համար և հաջողություն մաղթել մարզիչներին հետագա կարիերայում:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել՝ Արմեն Ադամյանը, ում շտաբում ընգրկված են ֆիզպատրաստության մարզիչ Արմեն Տոնոյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

ArmenianEnglishRussian