Լեոնարդո Բոնուչի․ Մենք պետք է շատ ուշադիր և կազմակերպված խաղ ցուցադրենք

Այսօր՝  սեպտեմբերի 4-ին,  ԵՎՐՈ 2020-ի  ընտրական  փուլի  Հայաստան-Իտալիա  հանդիպումից  առաջ  տեղի  ունեցավ  նախախաղային  մամուլի  ասուլիս  և  լրագրողների  հարցերին պատասխանեց  Իտալիայի  ֆուտբոլի  ազգային հավաքականի  ավագ  Լեոնարդո Բոնուչին։

Լ․Բ․ «Շատ  լավ  հիշում եմ 2012-ին կայացած  երկու հանդիպումները,  որոնք  շատ  ծանր  ստացվեցին,  մասնավորապես  Երևանում  մենք  կարողացանք  հաղթանակ  կորզել  վերջին  տասը   րոպեներում, այն  էլ  11  մետրանոց  տուգանային  հարված  իրացրեցինք,  շատ  դժվար  խաղ ստացվեց  նաև  Նեապոլում,  որտեղ  խաղն ավարտվեց  2-2  հաշվով։  Հիմա  Հայաստանի  հավաքականը  վերջին  խաղում  շատ  լավ  խաղ  անցկացրեց  Հունաստանի  հավաքականի հետ,  և  ես  վստահ եմ,  որ  մեր  դեմ  խաղում նրանք  կավելացնեն,  և  մենք  պետք  է  շատ  ուշադիր  և  կազմակերպված  խաղ  ցուցադրենք»։

Ֆուտբոլիստը  խոսեց  նաև   թիմի կենտրոնական պաշտպան՝  Ջորջիո  Կելինիի  բացակայության  մասին,  նշելով  որ  Կելինին  մեծ  փորձ   ունի  և  շատ  էր օգնում ծանր  պահերին  իր  ներկայությամբ,  տեղեկություն  կա,  որ նա  վիրահատվել  է  և  ապաքինվում է,  և  շուտով  կմիանա  իր  թիմին։

ԵՎՐՈ 2020-ի  ընտրական  փուլի  Հայաստան-Իտալիա  ֆուտբոլային հանդիպումը  տեղի կունենա  սեպտեմբերի 5-ին  ժամը 20։00,  Վազգեն Սարգսյանի  անվան Հանրապետական  մարզադաշտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով