Հենրիխ Մխիթարյան. Պատրաստ եմ վաղվա հանդիպմանը 100%-ով

Այսօր, սեպտեմբերի 4-ին,  ԵՎՐՈ-2020-ի Հայաստան-Իտալիա  հանդիպումից  առաջ հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի  ավագ  հենրիխ  Մխիթարյանը նախախաղային ասուլի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։

Հ․Մ-  Ռոմա Տեղափոխության մասին իմացել եմ վերջին օրը՝ Տոտենհեմի հետ խաղից հետո, պարզվեց, որ հենց հաջորդ օրը պետք է մեկնեմ Հռոմ բուժզննում անցնելու ակումբի համար և պայմանագիր ստորագրեմ, սա շատ լավ հնարավորություն է ինձ համար, համաձայնվեցի քանի որ  Արսենալում շատ հանդիպումների չէի մասնակցում և որոշեցի տեղափոխվել մի թիմ, որտեղ մարզիչը ավելի շատ կօգտագործի իմ հնարավորությունները։

Հայաստաի հավաքականի և Իտալիայի հավաքականի միջև վերջին խաղը տեղի է ունեցել 2012 թվականին, դրանից հետո Իտալիայի հավաքականում  շատ փոփոխություններ են տեղի ունեցել՝ թե ֆուտբոլիստներ են փոխվել, թե մարզիչը և նաև խաղային փիլիսոփայությունը։ Մեր մրցակիցը սիրում է ավելի շատ «գնդակով» խաղալ, կփորձենք ամեն ինչ անել, որպիսի վերահսկենք խաղը և չթողնել, որ օգտագործեն իրենց լավագույն կողմերը, քանի որ գիտենք, որ իտալիայի հավաքականը կարող է ցանկացած պահի «պատժել»։ Մեր մրցակիցները անցկացրել են 4 խաղ և բոլորը հաղթանակով են ավարտել, կարելի է ասել մեր խմբի ամենաուժեղ թիմն է Իտալիայի հավաքականը, մնացած թիմերը ևս ուժեղ են, մենք կփորձենք մրցել բոլորի հետ։ Առավելագույնս պատրաստ եմ վաղվա հանդիպմանը ֆուտբոլը միայն ոտքերով չեն խաղում, այլ նաև ուղեղով ու եթե դու նախապես մտածես, որ պետք է խաղաս 90 րոպե և ավել, ապա քո ոտքերը կենթարկվեն ուղեղին և պատրաստ կլինես անել առավելագույնը։ Չնայած, որ նախորդ մի քանի խաղը Արսենալի կազմում 90 րոպե չեմ խաղացել, սակայն կարող եմ ասել, որ պատրաստ եմ վաղվա խաղին և լավ մարզավիճակում եմ։

 

Հիշեցնենք, որ ԵՎՐՈ-2020-ի ընտրական  փուլի Հայաստան-Իտալիա  ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 20։00-ին Վազգեն Սարգսյանի անվան  «Հանրապետական» մարզադաշտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով