ԵՎՐՈ-2020. Հայաստանի ազգային հավաքականը ֆանտաստիկ խաղում պարտվեց Իտալիայի հավաքականին

Այսօր, սեպտեմբերի 5-ին,  Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում  տեղի  ունեցավ  ԵՎՐՈ 2020-ի  ընտրական  Հայաստան-Իտալիա  ֆուտբոլային  հանդիպումը։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ  չափազանց  ֆանտաստիկ  և  լարված  մթնոլորտում, հանդիպմանը  առաջինը  հաջողության  հասան  Հայաստանի  ազգային հավաքականի  ֆուտբոլիստները,  11-րդ  րոպեին արագ  հակագրոհի արդյունքում  Տիգրան Բարսեղյանը  գեղեցիկ  փոխանցումով մեն-մենակ  դուրս  բերեց  Ալեքսանդր Կարապետյանին, որն էլ  շեշտակի հարվածով  բացեց հանդիպման հաշիվը,  1-0:

Իտալացիներից  17 րոպե պահանջվեց հաշիվը  հավասարեցնելու  համար,  Էմերսոնի  փոխանցումից հետո  համդիպման հաշիվը հավասարեցրեց Անդրեա Բելոտտին, 1-1։

Առաջին  խաղակեսի  վերջում  գերմանացի  մրցավարը  երկրորդ  դեղին քարտը  ցույց տալով խաղադաշտից  հեռացրեց  գոլի հեղինակ  դարձած  Ալեքսանդր  Կարապետյանին, իսկ  մեր հավաքականը  հայտնվեց  անչափ ծանր իրավիճակում։

Երկրորդ խաղակեսը անցավ  արդեն փոքր-ինչ քանակական առավելություն ստացած   Իտալիայի հավաքականի առավելությամբ։ Մեր հավաքականի համար  ծանր  ստացված  երկրորդ  խաղակեսում հաշիվը  փոխվեց միայն խաղավերջում, նախ  հանդիպման 78-րդ  րոպեին  Լորենցո Պելեգրինիյի գոլի շնորհիվ հյուրերը  առաջ անցան  հաշվի մեջ, իսկ  երկու րոպե  անց Անդրեա Բելոտտին  երրորդ գնդակն է ուղարկում  Հայաստանի հավաքականի  դարպասը,  այս խաղում դառնալով  դուբլի հեղինակ,  1-3:

Հայաստանի  ազգային հավաքականը պարտվեց  ֆանտաստիկ խաղում,  պայքարելով  10 հոգով գերհզոր  Իտալիայի հավաքականի  դեմ,  1-3 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկված է  ԵՎՐՈ-2020- ի  J խմբում և  5 խաղից հետո վաստակել է  6 միավոր, իսկ Իտալիայի հավաքականը  առանց միավորների կորուստի  զբաղեցնում է  J  խմբի  առաջին հորզոնականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով