X

ԵՎՐՈ֊2020. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն

Շարունակվում է ԵՎՐՈ֊2020֊ԻՇի  ընտրական  փուլի հանդիպումները, և  այսօր սեպտեմբերի  8֊ին, Վազգեն Սարգսյանի անվան  «Հանրապետական»  մարզադաշտում  Հայաստանի ազգային հավաքականը  ընդունեց Բոսնիա և  Հերցեգովինայի  ընտրանուն։

Հավասար  պայքարում անցած  առաջին խաղակեսում  առաջինը  հաշվի  մեջ  առաջ անցան  Հայաստանի ազգային հավաքականի  ֆուտբոլիստները։ Խաղի  մեկնարկից  երեք  րոպե  անց  Տիգրան Բարսեղյանի  փոխանցումից հետո  գոլի  հեղինակ դարձավ  Հենրիխ Մխիթարյանը՝ 1֊0։  Տասը  րոպե  անց  հյուրերը  կարողացան  հավասարեցնել հանդիպման հաշիվը ,  Ամեր Գոյակի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։ Չնայած երկուստեկ պահերի,  թիմերը ընդմիջման գնացին   1-1 հաշվով։

Երկրորդ  խաղակեսն ավելի դրամատիկ և  ֆանտաստիկ ընթացք  ունեցավ։  Նախ  66֊րդ  րոպեին Հովհաննես Համբարձումյանի  փոխանցումից հետո  կրկին մեր ընտրանուն առաջ մղեց  Հենրիխ  Մխիթարյանը դարնալով այս  խաղում  դուբլի  հեղինակ՝ 2֊1։ Չորս րոպե անց հյուրերը կրկին կարողացան  հավասարեցնել  հանդիպման հաշիվը, այս անգամ  ձախ եզրից Կոլաշինաչի կատարած փոխանցումից հետո  հաշիվը հավասարեցրեց  Ամեր Գոյակը՝ 2֊2։

Ամեն ինչ վճռվեց հանդիպման վերջնամասում։  77֊րդ րոպեին արագ հակագրոհի արդյունքում՝  Հենրիխ Մխիթարյանի աջ  եզրից կատարած  փոխանցումից հետո,  գոլի հեղինակ դարձավ  Հովհաննես համբարձումյանը՝ 3֊2,  իսկ  մրցավարի կողմից հանդիպմանն ավելացված ժամանակում մեր հավաքականը  կարողանում է  չորրորդ  գնդակն ուղարկել մրցակցի  դարպասը։ Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո անփութորեն սեփական  դարպասը գրավեց Ստեֆան Լոնցարը։

Հայաստանի ազգային հավաքականը  հաղթում է  ֆանտաստիկ պայքարում Բոսնիա  և  Հերցեգովինայի  հավաքականին  և  ԵՎՐՈ 2020֊ի J խմբում բարձրանում երրորդ  հորիզոնական  և  շարունակում  պայքարը  դեպի  ԵՎՐՈ 2020 ֊ի  եզրափակիչ  փուլ։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball