Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ անգամ նվաճեց ծանրամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Թաիլանդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 22-ամյա Մարտիրոսյանը երկամարտում գրանցեց 429 կգ (199+230) արդյունք: Նա հաղթեց բոլոր վարժություններում, իսկ պոկում վարժությունում սահմանեց աշխարհի ռեկորդ:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Հակոբ Մկրտչյանը (89 կգ) դարձել էր աշխարհի չեմպիոն, իսկ Անդրանիկ Կարապետյանը (81 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ) փոքր բրոնզե մեդալ էին նվաճել պոկում վարժությունում:

Աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը (+109 կգ) և Ռուբեն Ալեքսանյանը (+109 կգ) պայքարի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով