Եվրասիական բասկետբոլի լիգա. «Ուրարտուն» տպավորիչ հաղթանակ տոնեց «Արսենալ» Տուլայի նկատմամբ

Շարունակվում է Երևանում ընթացող բասկետբոլի Եվրասիական լիգան։ Երկրորդ խաղային օրը «Ուրարտուն» հյուրընկալեց Ռուսաստանը ներկայացնող «Արսենալ» Տուլային։
1-ին քառորդից սկսաց հայաստանյան ակումբը տիրեց խաղային նախաձեռնությանը և կարողացավ տպավորիչ հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ, ընդհանուր՝ 99-79 (25-19, 34-22, 26-23, 14-15) հաշվով։
Եվրասիական լիգայի հաջորդ խաղը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 4-ին, ժամը 18։00 «Ուրարտուի» և «Բարսի» Ատիրաուի միջև։