ՉԼ. «Բավարիան» ջաղջախեց «Տոտենհեմին»

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Լոնդոնի  «Տոտենհեմը» հյուրընկալել էր Մյունխենի «Բավարիային»։

Արդեն հանդիպման սկզբնամասում B խմբի ֆավորիտները փոխանակվեցին գոլերով, 12-րդ րոպեին հաշիվը բացեց Լոնդոնցիների հարձակվող Սոնը, իսկ արդեն 3 րոպե անց հեռահար հարվածով հաշիվը 1-1 դարձրեց բավարացիների կիսապաշտպան Կիմիխը։ Առաջին խաղակեսի մնացած հատվածը անցավ թիմերի երկկողմանի գրոհներով,սակայն գոլով ավարտվեց միայն Լևանդովսկու 45-րդ րոպեի հարվածը։ Առաջին խաղակեսը ավարտվեց 1-2 հաշվով։

Երկրորդ խաղակեսում մյունխենցիները Գնաբրիի գլխավորությամբ անկասելի էին։   53-րդ և 55-րդ րոպեներին իրար հաջորդող գոլեր հեղինակեց Գնաբրին, որը հյուրերի առավելությունը դարձրեց խոշոր` 1-4:            61-րդ րոպեին «Տոտենհեմը» վիճելի դրվագում 11 մետրանոց վաստակեց, որը անվրեպ իրացրեց Հարի Քեյնը հաշիվը դարձնելով 2-4: Սա դաշտի տերերի վերջին գնդակն էր, Բավարացիները խաղավերջում իսկական սպանդ էին նախատեսել ։  83-րդ Գնաբրին կրկին եզրափակեց հյուրերի գրոհը, 87-րդ րոպեին դուբլ ձևակերպեց Լևանդովսկին իսկ խաղի վերջին գոլի հեղինակը կրկին Գնաբրին էր, ով դարձավ պոկերի հեղինակ, իսկ խաղի վերջնական հաշիվը` 2-7:

Այս խաղից հետո Մյունխենի «Բավարիան» 6 միավորով միանձնյա գլխավորեց B խմբի մրցաշարային աղյուսակը,  իսկ «Տոտենհեմը» 1 միավորով զբաղեցրեց վերջին`4-րդ հորիզոնականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով