ՉԼ. «Բարսելոնան» կամային հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ

BARCELONA, SPAIN - OCTOBER 02: Luis Suarez of FC Barcelona celebrates after he scores his sides second goal during the UEFA Champions League group F match between FC Barcelona and FC Internazionale at Camp Nou on October 02, 2019 in Barcelona, Spain. (Photo by Alex Caparros/Getty Images)

Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղային օրվա կենտրոնական խաղում «Բարսելոնան»,  «Նոու Կամպ» մարզադաշտում ընդունել էր Միլանի «Ինտերին»։

Միլանցիները արդեն հանդիպման երկրորդ րոպեին բացեցին հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեզը, 0-1: Առաջին խաղակեսում Լաուտարոյի գոլը միակն էր, թիմերը հանդերձարան մեկնեցին նույն հաշվով ։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» գրոհները ավելի սրացան, 58-րդ րոպեին Սուարեզի կիսամկրատ գեղեցիկ հարվածի շնորհիվ կատալոնացիները հավասարեցրին հաշիվը, որից հետո ամբողջովին խաղի առավելությունը վերցրին իրենց ձեռքը։ 84-րդ րոպեին Լեոնել Մեսսիի փայլուն անցմանը հաջորդեց գոլային փոխանցումը`որը եզրափակեց Սուարեզը, դառնալով այս  խաղում դուբլի հեղինակ։

Հանդիպումը ավարտվեց 2-1 հաշվով,որից հետո «Բարսելոնան» F խմբում 4 միավորով զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը , իսկ «Ինտերը»` մեկ միավորով երրորդն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով