EURO-2020. Պետք է երկրպագել Բոսնիա և Հերցեգովինային

EURO-2020-ի  ընտրական  փուլի  “J”  խմբի Բոսնիա և Հերցեգովինա — Ֆինլանդիա  հանդիպումը,  որը ոչ  պակաս կարևոր է մեր հավաքականի համար։  Հարց է  ծագում,  թե ինչո՞վ կարող է կարևոր լինել այդ խաղը մեզ համար, կնշենք միայն այն փաստը, թե ինչ է կատարվում EURO-2020-ի “J”  խմբի մրցաշարային աղյուսակում։

Ի՞ՆՉՈՒ ԵՐԿՐՊԱԳԵԼ ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑԵԳՈՎԻՆԱՅԻՆ ԱՅԴ ԽԱՂՈՒՄ

Այնպես է  դասավորվել,  եթե  Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը  չկարողանա  տանը  հաղթանակով ավարտել  Ֆինլանդիայի  հավաքականի հետ խաղում,  ապա  դա շատ  ծանր  հետք կարող է  թողնել մեր հավաքականի համար  EURO-2020-ի  եզրափակիչ  դուրս  գալու  համար։
Եթե փորձենք  հավատալ այն փաստին,  որ  Բոսնիայի  հավաքականը  դեռ չի կորցրել  հույսը  պայքարելու  EURO-2020-ի եզրափակիչ փուլ  դուրս գալու  համար,  ապա  կարող ենք  ենթադրել  և  սպասել  բոսնիացիներից  միայն հաղթական արդյունք ֆինների դեմ խաղում, ինչը  ձեռնտու է  միայն  Հայաստանի ազգային հավաքականի համար,  այդ ժամանակ միավորները  կարող են դասավորվել այնպես, որ  հավասար պայմաններ  կստեղծի  երկու  հավաքականների համար,  իսկ մեր հավաքականը  միայն  հաղթական արդյունք  պետք է  գրանցի   Լիխտենշտեյնի հետ խաղում։    Հաջորդ  հանդիպմանը  Ֆինլադիայի հետ վճոռորոշ կհամարվի  երկու  թիմերի համար։ Երկրորդ  տեղի համար  պայքարը  ըստ էության կլինի այս երկու  թիմերի միջև, և որ թիմի  «նյարդերը»  ավելի  ամուր  կգտնվեն, ցույց կտա  միայն ժամանակը։

ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ԽԱՂԵՐԸ  ԵՐԿՈՒ ԹԻՄԵՐԻ ՀԱՄԱՐ  J  ԽՄԲՈՒՄ

( Լուսանկարը՝ VNews.am-ի )

Վերջին երկու  տուրում  Ֆինլանդիայի  շանսերը  միավոր  վաստակելու համար  ավելի մեծ են,  քան  մեր  թիմի համար։  Այս պահին մեր  գլխավոր  «մրցակցի»  մրցակիցները  վերջին  երկու  խաղում՝  Լիխտենշտեյնի  և  Հունաստանի  հավաքականներն են, որոնք  միանգամայն կարող են  միավորներ  ավելացնել սկանդինավյան թիմի միավորների  պաշարին,  իսկ  վերջին  շրջանում Հունաստանի  ազգային  հավաքականի  ցուցադրած  անկայուն  խաղը  ևս  հույս  չի ներշնչում մեզ համար  ֆինների  դեմ խաղում  գոնե  միավոր  փախցնելու  համար։  Ինչ վերաբերվում է  մեր  ընտրանուն, ապա  վերջին  երկու խաղերը մեր հավաքականը  կանցկացնի  Հունաստանի և Իտալիայի  հավաքականների  հետ,  իսկ դա նշանակում է, որ միավորներ  վաստակելու  համար  մեր հավաքականը պետք է  «մինչև վերջին շունչը»  պայքարի  միայն հաղթանակի հասնելու համար այդ  երկու  խաղերում, չունենալով ոչ մի տարբերակ միավոր կորցնելու։

Անկախ այն ամենից, թե ինչպես կդասավորվի “J” խմբի մրցաշարային  աղյուսակի վերջնական տեսքը,  Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած  թիմը ամենայն  լրջությամբ է  նախապատրաստվում   այս  կարևոր  հանդիպումներին,  իսկ մեզ համար մնում է միայն հավատալ նրանց,  սատարել,  և լինել նրանց կողքին անկախ  ցույց  տված արդյունքից,  քանի որ դեպի «մեծ երազանք» տանող ճանապարհը  միայն հաղթանակն է։

1 thought on “EURO-2020. Պետք է երկրպագել Բոսնիա և Հերցեգովինային

  1. Կներեք իհարկե,բայց միայն մեկ տարբերակ եք դիտարկել։Այս պահին ամենալավ արդյունքը Բոսնյա-Ֆինլադիա խաղում դա կլինի խաղաղ ելքը։Բացատրեմ,թե ինչու,այդ դեպքում Բոսնյան գրեթե դուրս մնում պայքարից և մեր միակ մրցակիցը մնումա Ֆինլանդիան և վերջինիս հաղթելու դեպքում մենք երկու միավորով առաջ ենք անցնում և տանը եթե կարողանանք հաղթել Հույներին,ապա մեզ մնումա Իտալացիների հետ խաղալ ոչ ոքի ապա մենք կնվաճենք Եվրո2020-ի ուղեգիր։Կա այլ տարբերակ ևս,Ֆինլանդիան պարտվումա Բոսնիայի,մենք հաղթում ենք Լիխտեյնշտեյնին և ֆինլանդիայի,Հունաստանին,Բոսնյան վերջին երեք խաղերում 6միավորից ավելին չի հավաքում և մենք անգամ պարտվելով նվաճում ենք ուղեգիր։Կա ես մեկ տարբերակ մենք երեք խաղերում հաղթում ենք,Հույները ե Բոսնիացիները միավորներ են կորցնում են մենք վերջին խաղում պարտվելով անցնում ենք,բայց ավելի լավ է ապավինել սեփական ուժերին ե մինչև Իտալիա մեկնելը մեր միավորների քանակը հասցնել 18-ի ե վստահաբար ասում եմ մենք կհայտնվենք եվրո 2020-ում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով