EURO U-21. Վաղը վերսկսում է իր մրցելույթները Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը

Ազգային հավաքականների մրցելույթներից բացի, վաղը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում, Գյումրի քաղաքում, իր մրցելույթներն է վերսկսում նաև Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը։
Մեր ընտրանին վաղը սեփական հարկի տակ հյուրընկալելու է Լյուքսեմբուրգի իր հասակակիցներին։ հանդիպումը կայանալու է Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում ժամը 15։00-ին, իսկ հոկտեմբերի 14-ին Մեր ընտրանին Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի արդեն Իտալիայի Մ-19 տարեկանների հավաքականին, այդ հանդիպումը կմեկնարկի 19:30-ին։
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը մինչ այս երկու խաղ է անցկացրել Եվրոպայի այս ընտրական փուլում՝ Իռլանդիայի և Իսլանդիայի հավաքականների հետ և չվաստակելով ոչ մի միավոր, դեռ կիսում է վերջին հորիզոնականը Լյուքսեմբուրգի հավաքականի հետ։