X

EURO U-21. Հայաստանի Մ-21 հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգի Մ-21 հավաքականին

Այսօր՝ հակտեմբերի 11-ին, Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում, Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 3-րդ խաղում՝ Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը  հյուրընկալել էր  Լյուքսեմբուրգի  իր հասակակիցներին։

Առաջին խաղակեսն անցավ  բավականին հավասար  պայքարում,  և  առանձնապես  թիմերը միմյանց դարպասին սպառնալու քիչ հնարավորություններ ստեղծեցին,  իսկ առաջին խաղակեսի  վերջում հյուրերը  խաղադաշտում մնացին  տասը հոգով,  տուգանային մատույցներում կոպիտ  խաղի արդյունքում  հանդիպման  մրցավարը կարմիր քարտ ցույց  տալով  խաղադաշտից հեռացրեց  Լյուքսեմբուրգցիների դարպասապահ՝ Թիմ Քիփսին, առաջին խաղակեսն ավարտվեց  գոլազուրկ՝  0-0 հաշվով։

Երկրորդ խաղակեսը  բարեհաջող մեկնարկ ունեցավ մեր  ընտրանու համար, և 56-րդ  րոպեին Ռուդիկ Մկրտչյանը կարողացավ  հաշվի մեջ  առաջ մղել մեր թիմին, 1-0: Հանդիպման մնացած ժամանակը ևս անցավ Հայաստանի Մ-21 հավաքականի խաղային և տարածքային առավելությամբ, իսկ հանդիպման վերջնական հաշիվը գրանցվեց 86-րդ  րոպեին,  Արթուր Դանիելյանի գոլը  հաշիվը դարձրեց՝ 2-0։ Խաղի վերջին րոպեին Լյուքսեմբուրգցիները  11-մետրանոց հարվածի իրավունք են ստանում, սակայն Հայաստաանի Մ-21 հավաքականի դարպասապահ՝ Սևակ Ասլանյանը հետ է մղում 11-մետրանոց հարվածը և հանդիպումն ավարտվում է 2։0 հաշվով՝ Հայաստանի Մ-21 հավաքականի օգտին։

Հայաստանի Մ-21 հավաքականը այս հաղթանակից հետո  վաստակեց  իր առաջին երեք միավորները, և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։

Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի մի քանի օր անց, հոկտեմբերի 14-ին, Երևանի  Վազգեն Սարգսյանի  անվան «Հանրապետական» մարզադաշտում  Իտալիայի Մ-21 տարեկանների հավաքականի հետ։  հանդիպումը կմեկնարկի ժամը՝ 19։30։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ.Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +374 98132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

>

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հայկականֆուտբոլ

armenianfutball

sport

armsport

ararat-armenia

armenia

fotbol

ծանրամարտ

ըմբշամարտ

Հայկականսպորտ

armfutball

Հայկականֆուտբոլ/armenianfutball/sport/armsport/ararat-armenia/armenia/fotbol/ծանրամարտ/ըմբշամարտ/Հայկականսպորտ/armfutball