ԵՎՐՈ-2020. Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ջաղջախեց Ֆինլանդիային

Եվրապայի առաջնության ընտրական փուլի J խմբի այսօրվա առաջին հանդիպումը կայացավ Սարաևոյում, Բոսնիա և Հերցեգովինայի և Ֆինլանդիայի հավաքականների միջև, որը առանձնահատուկ նշանակություն ուներ նաև մեր հավաքականի համար։
Արդեն առաջին խաղակեսում տանտերերը կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել ֆինների դարպասը, նախ հանդիպման հաշիվը 29-րդ րոպեին բացեց՝ Իզետ Հայրովիչը, իսկ 7 րոպե անց բոսնիացիների կազմում 11-մետրանոց հարվածով հաշիվը կրկնապատկեց բոսնիացիների թիմի առաջատար Միրալեմ Պյանիչը, 0-2:
Երկրորդ խաղակեսում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը ավելացնելով ճնշումը կարողացավ ևս երկու գնդակ ուղարկել ֆինների դարպասը, նախ 58-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց Միրալեմ Պյանիչ՝ 3-0, իսկ 73-րդ րոպեին բոսնիացիների առավելուէյունը ավելի տպավորիչ դարցրեց՝ Արմին Հոդզիչը, 4-0։ Ֆինլանդիայի հավաքականը կարողացավ միայն հեղինակության գոլ խփել, 80-րդ րոպեին իր հաշվին գոլ գրանցեց՝ Ջոել Պոհջանպալոն։
Բոսնիա և Հերցեգովինան ջաղջախեց Ֆինլանդիայի հավաքանին՝ 4-1 հաշվով և ժամանակավորապես բարձրացավ J խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։