EURO-2020. Անգլիան պարտվեց Չեխիային, իսկ Անդորրան անակնկալ հաղթանակ տոնեց

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական  փուլի 7-րդ  տուրում, երեկ երեկոյան կայացան մի շարք  հանդիպումներ։

Չեխիայի հավաքականը սեփական հարկի տակ կարողացավ  կամային հաղթանակի հասնել A խմբի ֆավորիտ համարվող՝ Անգլիայի հավաքականի նկատմամբ 2-1 հաշվով,  իսկ A խմբի մյուս խաղում, որտեղ մրցեցին Մոնտենեգրոյի և Բուլղարիայի հավաքականները, ավարտվեց  գոլազուրկ ոչ-ոքի։

B խմբում Պորտուգալիայի հավաքականը տանը, երեք անպատասխան գնդակ  ուղարկեց Լյուքսեմբուրգի դարպասը, իսկ  խմբի մյուս  խաղում, Ուկրաինան 2-0 հաշվով առավելության հասավ  Լիտվայի  նկատմամբ։

H խմբի ետնապահ համարվող  Անդորրայի հավաքականը տանը կարողացավ նվազագույն առավելությամբ՝ 1-0   հաշվով, անակնկալ  հաղթանակի հասնել Մոլդովայի նկատմամբ։ Իսկ առաջատար  Ֆրանսիան  նույն հաշվով  հաղթեց  Իսլանդիայի  ընտրանուն։ Այս խմբի վերջին հանդիպումը՝ մրցավարի ավելացված ժամանակում, միակ խփված  գնդակով Թուրքիայի ընտրանին կարողացավ  առավելության հասնել  Ալբանիայի նկատմամբ։

Այսօր երեկոյան կկայանան Եվրոպայի առաջնության ընտրական  փուլի 7-րդ տուրի D, F և G խմբերի  հանդիպումները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով