EURO-2020. Հայաստանի հավաքականը անչափ կարևոր միավորներ կորցրեց Լիխտենշտեյնի հետ խաղում

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 7-րդ տուրում,  Հայաստանի ազգային հավաքականը  միավորներ կորցրեց  Լիխտենշտեյնի հետ  կարևորագույն խաղում։

Առաջին խաղակեսի 18-րդ  րոպեին Հայաստանի ազգային հավաքականի  հարձակվող Տիգրան Բարսեղյանը կարողացավ առաջ մղել  հաշվի մեջ մեր ընտրանուն, սակայն  երկրորդ  խաղակեսի միջնամասում տանտերերը  կարողացան, խաղադաշտ  փոխարինման դուրս եկած՝ Ֆրիկի գոլի շնորհիվ հավասարեցնել հանդիպման հաշիվը։

Հանդիպումն ավարտվեց Մեր հավաքականին ոչ շահավետ 1-1 հաշվով։  Այս հանդիպումից հետո մեր ընտրանին J խմբի մրցաշարային աղյուսակում վաստակած 10 միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, կիսելով այն Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։

ArmenianEnglishRussian