Euro-2020. Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ֆինլանդիային

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ֆինլանդիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց տանտերերի տպավորիչ հաղթանակով՝ 3-0 հաշվով։

Հանդիպման առաջին գնդակը խփվեց առաջին խաղակեսում, անկյունայինի խաղարկումից հետո իր դիրքից անհաջող  դուրս եկավ դարպասապահ՝ Արամ Հայրապետյանը, ինչից  օգտվեցին ֆինները և կարողացան բացել հանդիպման հաշիվը, գոլի հեղինակ՝ Ֆրիդրիկ Յանսենը, 1-0:

Հանդիպման մնացած ժամանակահատվածը  անցավ  Ֆինլանդիայի ընտրանու տարածքային և խաղային առավելությամբ, ինչին հետևեց  61-րդ րոպեին Տեմու Պուկկիի գոլը մեր ընտրանու դարպասը, 2-0:  Խաղավերջում  Նույն Տեմու Պուկկին այս խաղում դարձավ  դուբլի հեղինակ, վերջակետ դնելով այս հանդիպմանը։

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած  թիմը դասական՝ 3-0 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի հավաքականին   և  զրկվեց  Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարելու հնարավորությունից։

 

ArmenianEnglishRussian