Փոքրիկ կարծիք Հայաստանի ազգային հավաքականի վիճակի մասին

Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային փուլը  ամենայն հավանականությամբ մեզ համար արդեն ավարտված է: Ինչո՞ւ ամենայն հավանականությամբ, քանի որ տեսականորեն դեռ  հնարավորություն  կա շրջանցել  խմբում Ֆինլանդիայի հավաքականին, բայց մտածել, որ դա գործնականում հնարավոր է, նույնն է ինչ «կախվել փրփուրներից»։  Դժվար է պատկերացնել,  որ գոնե  Լիխտենշտեյնի հետ խաղում Ֆինլանդիայի հավաքականը  չի կարող  գեթ 1 միավոր վաստակել և վերջնականապես ապահովել իր տեղը եզրափակիչ փուլում։

Պետք չէ պահանջել ֆուտբոլիստներից և մարզչից այն, ինչը նրանց ուժերից և կարողություններից վեր է խաղադաշտում։

Խմբում մեզ համար ամեն ինչ ավելի հաջող կարող էր  դասավորվել, եթե մերոնք  կարողանային 3 միավորով վերադառնալ Վադուցից։  Եղավ այն ինչ եղավ, իսկ «ժամանակն արդեն ետ բերել հնարավոր չէ», Ֆուտբոլիստներից և մարզչից չի կարելի պահանջել այն, ինչ վեր է նրանց ուժերից խաղադաշտում։   Բնականաբար  դժվար է «կազմակերպված»   ֆուտբոլ խաղալ, երբ թիմից բացակույում են  երեք  առաջատար խաղացողները։

Հենրիխ Մխիթարյանի մասին ավելորդ է  խոսել, և բոլորն էլ գիտեն թե ինչ կարևոր դեր ունի նա հավաքականում։ Կամո Հովհաննիսյանի դերը  ևս մեծ նշանակություն ունի մեր հավաքականի համար, և նրա  ցավալի վնասվածքը իր «հետքը»  թողեց հավաքականի խաղաոճի վրա։  Ձախ եզրում  Արմեն Գյուլբուդաղյանցը  վստահեց  «Գանձասար-Կապանի»  եզրային պաշտպան՝ Արման Հովհաննիսյանին, դա մեծ փորձություն էր  երիտասարդ եզրային պաշտպանի համար, քանի որ նա  առաջին անգամ էր  նման մակարդակի  ֆուտբոլ խաղում, համաձայնեք մեկ բան է խաղալ Հայաստանի Բարձրագույն խմբում, մեկ այլ բան՝ խաղալ հավաքականի կազմում։  Ճիշտ է ֆուտբոլիստը վատ հանդես  չեկավ,  և ամեն ինչ կատարեց իր հնարավորությունների սահմաններում, սակայն փորձի պակասն  ու վստահությունը խանգարեցին ֆուտբոլիստին դրսեվորելու իր լավագույն որակները հավաքականի կազմում։

Կառլեն Մկրտչյանի բացակայությունը ևս մեծ խնդիրներ առաջացրեց խաղադաշտի կենտրոնում։  Ռումյան Հովսեփյանի և Արտակ Գրիգորյանի համագործակցությունը  այդքան էլ հաջող  չէր ստացվում,  թե՜ պաշտպանությունից  հարձակում և թե՜ հակառակ ուղղությամբ, ինչի արդյունքում Ֆինլանդիայի հավաքականի  ֆուտբոլիստները կենտրոնական հատվածից  կարողացան  երկու  սուր  փոխանցումով    վճռել  խաղի ելքը։ Կառլեն Մկրտչյանի ներկայության պարագայում  գուցե  այսպիսի  շռայլություններ  չնձեռնվեց Ֆինլանդիայի հավաքականի  ֆուտբոլիստներին։

(Լուսանկարները ffa.am)

Արմեն Գյուլբուդաղյանցի մարտավարական սխալը կրկնվեց  Ֆինլանդիայի դեմ խաղում։ Լիխտենշտեյնի դեմ խաղում ոչնչով աչքի չնկած  Սարգիս  Ադամյանը  կրկին հայտնվեց մեկնարկային կազմում և կրկին ոչնչով աչքի չնկնելով մնաց  խաղադաշտում 90 րոպե։  Արմեն Գյուբուդուղյանցը իր  տրամադրության տակ ունենալով շատ տաղանդավոր ֆուգբոլիստներ կարող էր  ֆինների հետ մեկնարկային կազմում հնարավորություն տալ օրինակ՝ Էդգար Բաբայանին, կամ ինչը ավելի հիանալի տարբերակ կլիներ, եթե մեկնարկային կազմում հայտվեր  ավելի տաղանդավոր  և հարձակվողական  ֆուտբոլ դավանող՝  Էրիկ Վարդանյանը։ Իսկ ունենալով Էրիկ Վարդանյանի նման  տաղանդավոր և կադրային  ֆուտբոլիստ և  180  րոպեյում նրան ոչ մի վարկյան  հնարավորություն  չտալ խաղալու, դա առնվազն տարօրինակ է:  Հարց՝ իսկ եր՞բ  տալ այս  ֆուտբոլիստներին հնարավորություն, եթե  ո՜չ հիմա։ Մեզ համար խմբում ամեն ինչ «արդեն վերջացած է», և գուցե վերջին երկու ընտրական, ոչինչ չորոշող խաղերում՝  Հունաստանի և Իտալիայի հետ,  այս երիտասարդ ֆուտբոլիստները ստանան իրենց հնարավորությունները։  Հուսանք և սպասենք, որ  այդպես էլ կլինի,  քանի որ ներկայումս նրանք են համարվում հայկական ֆուտբոլի  «ապագան»։

Գարնանը մեկնարկում է Եվրոպայի  «Ազգերի լիգան», իսկ մեր հավաքականը  արդեն պետք է նախապատրաստվի այդ  մրցաշարին, ՀՖՖ-ն իր հերթին հետևություններ պետք է անի, որպեսզի խուսափի ապագայում այնպիսի խաղերում, ինչպիսին Լիխտենշտեյնի դեմ խաղն էր, նույն սխալը կրկնելուց, քանի որ  որպես կանոն խմբային փուլերի վերջում այդպիսի խաղերն են ճակատագրական դառնում մեր հավաքականի համար։

հեղ. Արսեն Բարսեղյան

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով