Euro-2020. Հունաստանը հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային

Այսօր, ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի “J” խմբում Հունաստանի ազգային հավաքականը հյուրնկալել էր Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին։
Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով, նախ 30-րդ րոպեին, տանտերերից հաշիվը բացեց Էվենգելոս Պավլիդիսը՝ 1-0, ընդամենը հինգ րոպե անց հյուրերից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց՝ Ամեր Գոյակը՝ 1-1:
Երկրորդ խաղակեսում խփվեց ընդամենը մեկ գոլ, այն էլ խաղավերջի 88-րդ րոպեին, հյուրերից սեփական դարպասը գրավեց՝ Ադնան Կովաչեվիչը՝ 1-2։
Բոսնիացիները պարտվեցին իրենց համար անչափ կարևոր խաղում և հնարավորություն տվեցին նույն խմբում գտնվող՝ Ֆինլանդիայի հավաքականին առաջ անցնել իրենցից 5 միավորով և գրեթե ապահովել իրենց տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։
Իսկ ֆինները իրենց հերթին նույն խմբում,սեփական հարկի տակ հաղթեցին Հայաստանի հավաքականին։