Ազգային հավաքական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից, այդ մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի պատճառ է ներկայացրել առ այն, որ Հայաստանի հավաքականը չի կարողացել նվաճել EURO-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիր։

Ներկայացնում ենք նրա հրաժարականի տեքստը. «Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ այս հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին, ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։ Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»։

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը շնորհակալություն հայտնելով Արմեն Գյուլբուդաղյանցին մասնավորապես նշել է. «Մեկ տարվա ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցն իրեն դրսևորել է որպես բարձր կարգի պրոֆեսիոնալ, նաև աչքի է ընկել իր մարդկային որակներով։ Ինձ համար շատ դժվար էր ընդունել մարզչի հրաժարականը, սակայն մեր զրույցի ընթացքում Արմեն Գյուլբուդաղյանցը չփոխեց իր որոշումը։ Վստահ եմ, որ մեր մարզչի մեկ տարվա աշխատանքը, դրված հիմքը ապագայում էլ արդյունքների կբերեն։ Շնորհակալություն եմ հայտնում Արմեն Գյուլբուդաղյանցին նվիրված աշխատանքի համար, վստահ եմ, որ դեռ կունենանք համագործակցության առիթներ»։

ԿԱՊ

Հասցե՝ Քաղաք Երևան, Ջ. Անդրանիկի 8/50
Գովազդի համար՝ +37498132398
[email protected]

ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

Գտեք մեզ սոցցանցերում, հավանեք մեր էջերը և հետևեք մեր գործունեությանը

1 thought on “Ազգային հավաքական. Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել

  1. Ճիշտ որոշում է:Մարզիչը շատ է մեղավոր , շատ սխալներ է թույլ տվել, սակայն խաղում են ֆուտբոլիստները, չեմ պատկերացնում, որ մարզիչը ասել էր, որ դաշտում պետք է քայլել, ոչ թե վազել:Եղել են նաև դրական պահեր, նոր խաղացողներ են ի հայտ եկել: Հիմա պետք է լավ մարզիչ, և շատ շտապ դարպասապահ, հակառակ դեպքում ամբողջ թիմն էլ լավ խաղա, արդյունք չենք ունենա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով